• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Գեղարքունիքի մարզում նշանակվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրություններ

05.09.2017   13:19

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան որոշմամբ՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Ձորագյուղ, Ծովինար, Գեղաքար, Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար եւ Վարդենիս համայնքներում: Ավագանու ընտրություններ կկայանան Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Սարուխան, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Ծովինար համայնքներում:

Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան առաջին անգամ, որոնցում միավորված են լինելու նախկին մի շարք համայնքներ: Վարդենիս համայնքի կազմում համայնքի ղեկավար են ընտրելու Վարդենիս քաղաքի, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք գյուղերի, Ճամբարակ համայնքի կազմում՝ Ճամբարակ քաղաքի, Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Կալավան, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան գյուղերի, Շողակաթ համայնքի կազմում՝ Շորժա, Արդանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Դրախտիկ, Աղբերք գյուղերի, Գեղամասար հայանքի կազմում՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Տրետուք, Կուտական, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ գյուղերի ընտրողները:

Խոսրով Խլղաթյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր