• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բյուրականի հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 157 փրկարար

05.09.2017   12:30

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ: Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է եղել հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:

Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն եղել. Եղել են պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել  են, որոնց մասնակցել է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա: Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված եղել տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, որոնցում ներգրավված է 12 մարտական հաշվարկ, 8 օժանդակ մեքենա, 157 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատակիցներ և Բյուրականի բնակիչներ: Հրդեհաշիջումն իրականացվում է ինչպես հրշեջ մեքենաների, այնպես էլ փոքր շարժական ջրատար սարքերի միջոցով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր