• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ադրբեջանը չի իրականացնում ոչ մի կառուցողական քայլ, որը կարելի է դիտարկել որպես կարգավորմանն ուղղված գործողություն. քաղաքագետ

05.09.2017   12:16

Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության ընդլայնմանն անմիջապես արցախա-ադրբեջանական շփման գծում, քանի որ հենց ինքն է իրավիճակը լարողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Ադրբեջանն, ըստ էության չի, համաձայնում  դիտորդական առաքելության ընդլայնմանը, երբ այն պետք է իրականացվի հենց շփման գծում: Նրանք դեմ չեն դիտորդական առաքելությանը միայն այն դեպքում, եթե այն իրականացվի Երևանում, կամ Բաքվում»,-ասաց Մարկարովը:

Նրա խոսքով՝ նույնիսկ մոնիտորինգային խմբի առաքելության ընդլայնման հարցում Ադրբեջանը չի ցուցաբերում կառուցողական մոտեցում: Քանի որ իրավիճակը լարողն Ադրբեջանն է, հետևաբար մոնիտորինգային խմբի առաքելության ընդլայնումը լուրջ խնդիր է իր համար: Ադրբեջանը չի իրականացնում ոչ մի կառուցողական քայլ, որը կարելի է դիտարկել որպես կարգավորմանն ուղղված գործողություն:

«Հայկական կողմը երբեք չի թաքցրել արցախա-ադրբեջանական հակամարտության  կարգավորման վերաբերյալ սեփական տեսլականը:  Անհրաժեշտ է միջազգայնորեն երաշխավորվել Արցախի դե յուրե ամրագրումը և հաստատել կապը Հայաստանի հետ: Սակայն հայկական կողմի մոտեցումները չեն համապատասխանում Ադրբեջանի սկզբունքներին»,-ասաց քաղաքագետը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր