«Հայաստան» Հիմնադրամը Ջերմոցներ կը Կառուցէ եւս 59 Ընտանիքի Համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը` արժանթինահայերու նիւթական աջակցութեամբ, Տաւուշի մարզին մէջ սկսած է ջերմոցներու հիմնման երրորդ փուլին:
Ոսկեվան, Արծուաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկաւան, Բերդաւան, Այգեհովիտ, Կողբ, Զօրական, Դիտաւան, Կիրանց գիւղերու 57 շահառու ընտանիքներու տնամերձ հողատարածքներուն վրայ կը կառուցուին 100քմ մակերեսով ջերմոցներ: Եւս երկու ջերմոց կը կառուցուի Խաչարձանի մէջ` Հիմնադրամի Աւստրալիոյ տեղական մարմինին հովանաւորութեամբ: Ծրագիրին ծիրէն ներս՝ գիւղացիներուն պիտի նուիրաբերուին սածիլներ եւ պիտի տրամադրուի անվճար խորհրդատւութիւն:
Ծրագիրի համակարգող Մարիամ Ճենճիրճեանի խօսքով` շահառուները կ’ընտրուին վիճակահանութեան միջոցով եւ համաֆինանսաւորման պայմանով: Այս փուլով 59 ջերմոցի համար դիմած էր 100 ընտանիք: Մէկ ջերմոցի ընդհանուր արժէքն է մօտ 5400 ԱՄՆ տոլար, որուն շուրջ 400-ը կը վճարէ շահառուն:
«Տարուէ տարի կ՝աւելնայ ջերմոցի սեփականատէր դառնալ ցանկացողներուն թիւը, որ կը խօսի ծրագիրին յաջողութեան մասին»,- կ’ըսէ ծրագիրը համակարգողը:
Առաջին եւ երկրորդ փուլերուն իբրեւ արդիւնք՝ 43 ընտանիք Դիտաւան, Կիրանց, Բաղանիս, Այգեհովիտ, Վազաշեն, Գանձաքար եւ Խաչարձան գիւղերուն մէջ կը մշակէ իր ջերմոցը` ապահովելով իր կայուն եկամուտը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

