Թուրքիան Բանտարկուած Լրագրողներու թիւով Աշխարհի Մէջ Առաջինն է

Լրագրողներու պաշտպանութեան կոմիտէն (CPJ-ԼՊԿ) 2016 թուականի համար հրապարակած է լրագրողները ամենաշատ բանտարկող երկիրներու վերաբերեալ զեկոյց: Ըստ որուն` բանտարկուած լրագրողներու ընդհանուր թիւը աշխարհի մէջ այս պահուն կը հասնի 259-ի:
«Էրմենիհապեր»-ը(«Ermenihaber»), վկայակոչելով թրքական «Հուրիյէթ»(«Hurriyet») թերթը, կը գրէ, թէ բանտարկած 81 լրագրողներու թիւով աշխարհի մէջ բացարձակ առաջատարը Թուրքիան է: Մինչեւ հիմա որեւէ երկրի մէջ այսպիսի մեծ թիւով լրագրողներ բանտարկուած չեն եղած:
Հրապարակուած զեկոյցէն պարզ կը դառնայ, որ ազատազրկուած լրագրողներու թիւով Թուրքիոյ կը յաջորդէ Չինաստանը`(38): Վատագոյն եռեակը բանտարկուած 25 լրագրողով կ’եզրափակէ Եգիպտոսը: 4-րդ եւ 5-րդ տեղերը կը զբաղեցնեն համապատասխանաբար Էրիթրէան եւ Եթովպիան:
Նախորդ տարի առաջին հնգեակին մէջ եղած Իրանը այս տարի բարելաւած է իր դիրքերը:
Զեկոյցին` Թուրքիոյ վերաբերող մասին մէջ ըսուած է, որ 2016-ի Յունուար 1-էն մինչեւ Դեկտեմբեր 1 այդ երկրի մամուլի վրայ գործադրուած է աննախադէպ ճնշում, որուն հետեւանքով աւելի քան 100 լրատուական օրկաններ փակուած են, իսկ առնուազն 81 լրագրողներ դատապարտուած են պետութեան դէմ գործած յանցագործութիւններու յօդուածով: Կը նշուի նաեւ, որ մամուլի վրայ ճնշումները սաստկացած է յատկապէս, Յուլիս 15-ին, Թուրքիոյ մէջ տեղի ունեցած յեղաշրջման փորձէն ետք:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

