Կլետիս Աշճեան 947,277 Տոլար Ժառանգ Ձգած Է ՀԲԸՄ-ին

ՀԲԸՄ-ի երկարամեայ անդամ Կլետիս Աշճեան, որ 2012-ին մահացած էր 106 տարեկան հասակին, 947,277 տոլար ժառանգած է ՀԲԸՄ-ին։
Կլետիս ծնած էր Ռոտ Այլընտ եւ զաւակն էր Գասպար եւ Աղաւնի Աշճեաններուն, որոնք 1930-ականներուն Քալիֆորնիոյ Ֆաուլըր շրջանը հաստատուած էին։ 1951-ին Սան Ֆրանսիսքօ փոխադրուելով՝ ան 18 տարի դասաւանդած է տեղւոյն «Թրէյսի» երկրորդական վարժարանին մէջ ու հանգստեան կոչուելէ ետք՝ այդ վարժարանի շրջանաւարտներուն համար յատուկ կրթանպաստի հիմնադրամ մը հաստատած է։ Հանգստեան կոչուելէ ետք, ան իր ժամանակը տրամադրած է ճամբորդութիւններու եւ հագուստներ կարելու իր ձիրքին։
Կլետիս Աշճեան նաեւ 50,000 ժառանգ ձգած էր Քալիֆորնիոյ նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճիւղին մէջ գործող Հայագիտական ծրագիրին, որ հանգուցեալին անունով հիմնադրամ մը հաստատած է նոյն համալսարանին մէջ։
One response to “Կլետիս Աշճեան 947,277 Տոլար Ժառանգ Ձգած Է ՀԲԸՄ-ին”
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել


Յարգելի՛ խմբագրութիւն,
Կլատիս Աշճեանի նուիրուած յօդուածին մէջ կը գտնենք 947,277 և 50,000 թիւերը: Սա մեծ թիւերը գրելու ամերիկեան ոճն է. հայկական ոճով կը գրենք՝ 947.277 և 50.000, այլ խօսքով՝ մենք կը կիրարկենք միջակէտը, իսկ ամերիկացիք ու անգլիացիք կը կիրարկեն ստորկակէտը: Իսկ տասնորդական կոտորակի պարագային (fraction décimale) հակառակն է. ամերիկացին կը գրէ 2. 04 իսկ մենք կը գրենք 2,04: Մերը կը կոչուի մեթրական դրութիւն (système métrique), իսկ ամերիկեանն ու անգլիականը՝ կայսերական դրութիւն (systèe impéial): Ուրիշներ ալ սխալ կը գրեն, սակյն ուրիշներուն սխալը չ’արդարացներ մերը: Մենք լաւ օրինակ տանք ուրիշներուն: Այս ալ ըսեմ, որ մենք ազատ չենք ուզած ոճով գրելու. ամէն ազգ կը կիրարկէ իր սեփական ոճը: որինակիհամար՝ Զուցերիոյ գերմանախօսները կը գրեն 947’277 և 50’000 մինչ նոյն երկրի ֆրանսախօսը կը գրէ 947 277 և 50 000 այսինքն կէտադրական նշանի փոխարէն բացատներ կը ձգէ:
Շնորհակալութիւն ձեր ուշադրութեան համար: