Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության ահաբեկչական լինելը. պատմաբան

Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:
«Պայմանագրի 142-րդ հոդվածի հենց առաջին նախադասությամբ, այդ թվում նաև թուրքական պետությունը համարել է, որ 1914թ. նոյեմբերի 1-ից, այսինքն` Օսմանյան կայսրության` պատերազմի մեջ մտնելուց սկսած այդ երկրում հաստատված իշխանությունն ահաբեկչական է: Սա քաղաքական գնահատական էր երիտթուրքերի վարչակարգին: Սրա տակ ստորագրել է նաև թուրքական պետությունը»,- ասաց Մարուքյանը:
Պատմաբանը նշեց, որ ահաբեկչական այդ վարչակազմը կատարել է բռնի մահմեդականացման գործողություններ, որից հետո պայմանագրով ազատ իրավունք է տրվել բռնի ճանապարհով իսլամ ընդունած նախկին քրիստոնյաներին` վերադառնալ իրենց կրոնին:
Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: Այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

