Հայոց ցեղասպանության հարցը շոշափվում է և՛ Հայաստանի, և՛ սփյուռքիգրականությունում. Միլիտոնյան

Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերը, խնդիրները մշտապես արծարծվել և շոշափվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ստեղծված ու ստեղծվող գրականությունում:
Այս մասին «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Արևմտահայ գրականությունը Եղեռնից հետո հիմնականում շարունակվեց սփյուռքում, որի հիմնական թեման ցեղասպանությունն էր: Ցեղասպանությունից մազապուրծ գրողները, որոնք հաստատվել էին օտար երկրներում, գրում էին կորուսյալ հայրենիքի, կարոտի մասին վերլուծական, դատողական, աշխարհին դիմող նյութեր ու ստեղծագործություններ: Հետո եկավ մի սերունդ, որը ծնողներից էր լսում Հայոց ցեղասպանության մասին: Մի մասը գրում էր հայերեն, մյուս մասը՝ օտար լեզվով, հետո արդեն եկավ մեկ այլ սերունդ, որը տատերից, պապերից լսածն է գրում»,- նշեց Միլիտոնյանը:
Նրա խոսքով՝ նման գրողներ են Վարուժան Ոսկանյանը, որը գրել է «Շշուկների մատյան» գիրքը, «Ավազի ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանը և այլք:
Միլիտոնյանը շեշտեց, որ Խորհրդային Միության տարիներին Չարենցի, Իսահակյանի բանաստեղծություններն էին շոշափում Հայոց ցեղասպանության թեման: «Չարենցի ողբերգական մահից հետո Իսահակյանը և հետո Մահարին անդրադարձան հարցին: Նրանցից հետո՝ Շիրազը, Զարյանը, Սևակը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Ստեփան Ալաջաջյանը, Հրաչյա Քոչարը, հետո՝ Մուշեղ Գալշոյանը, Ռազմիկ Դավոյանը և այլք»,-ասաց գրողների միության նախագահը:
Էդվարդ Միլիտոնյանը հավելեց, որ նրանց հետևել է նաև իրենց սերունդը՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելով և՛ պոեզիայում, և՛ արձակում: «Ղուկաս Սիրունյանը, ես, Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Վահագն Գրիգորյանը և այլք: Այս թեման գնալով նոր գույներ, նոր խորություններ է ստանում: Ազգային նկարագրի, ազգային մտածողության մեջ Հայոց ցեղասպանության թեման վճռական է»,- եզրափակեց Միլիտոնյանը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

