Պարոնայք ղեկավարներ, զորամասերում ձեր զինվորները մահանում են, սթափվե՛ք

Վերքեր կան, որոնք չի կարելի ծածկել, եթե ուզում ենք բուժել դրանք: Հետևաբար, Հայոց բանակում պատահած ամենափոքր ողբերգությունն անգամ չի կարող աննկատ անցնել կամ զինվորական հրահանգով արգելել այդ մասին խոսել: Եթե նկատի ունենանք մեր ժողովրդի քանակն ու պայմանները, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր հայորդի «ազգային արժեք» է, որին պետք է գուրգուրել: Էլ չենք ասում, որ մեզ համար զինվորը գերագույն արժեք է: Պետական ժողովներով ու զինվորական հրամանատարության մեջ անցկացվող քննություններով չէ միայն պետք մոտենալ այս նուրբ հարցին: Այն կարիք ունի զինվորականության հետ կապված հստակ ռազմավարության տեխնիկական ու մարդկային կարգադրությունների: Կարիք ունի յուրաքանչյուր զինվորի ընկերահոգեբանական վիճակի լուրջ հետազոտության: Կարիք կա զինվորական ծառայության հետ կապված յուրաքանչյուր ծառայողիՙ բնության ծանր պայմանների հետ ընտելացման կարողության զարգացման, տարբեր առիթներով առաջացող ընկերական ու ծառայակիցների հետ համակեցության կանոնների խախտման վերաբերյալ լուրջ գիտական վերլուծության: Այս բանը նույնքան կարևոր է, որքան սահմանի ու զորամասերի հզորացման, ապահովման գործընթացը կամ զինվորի սնունդը: Ի վերջո, վերոնշյալ կետերի հանդեպ լուրջ և պատասխանատու մոտեցումով է, որ մենք կարող ենք պահել «ազգային արժեք» հանդիսացող մեր հայ զինվորին, որոնց երիտասարդ ուսերի վրա ծանրացած է մեր հողի պաշտպանությունը, մեր ազգային ապահովությունն ու մերՙ որպես ժողովուրդ գոյությունը: «Խմբ.» |
Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինվորական դատախազությունում 2019 թվականն են ամփոփում, Զինված ուժերում շարունակվում են ողբերգական դեպքերը: Հունվարի 1-ից մինչև փետրվարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր: Թիվը սարսափեցնող է, վտանգավոր: Ընդ որում զոհերը ոչ հակառակորդի կրակոցից:
Մինչ ՀՀ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնում անցած տարվա գրանցած արդյունքներից, 2020-ը դեռ չսկսած, մահացությունների դեպքերը հասել են վտանգավոր մակարդակի:
Հայաստանի Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:
2019 թվականին ՀՀ Զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում ընդհանուր թվով գրանցվել է 50 զինծառայողի մահվան դեպք։ Վերոնշյալ 50 դեպքերից 16-ը ավտովթարի հետևանք են, 13-ը՝ առողջական խնդիրների, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ սպանության, 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 2-ը՝ դժբախտ պատահարի:
Իսկ ահա 2020 թվականի երկու ամսում արդեն 10 մահացության դեպք է գրանցվել: Ինքնասպանություններ, սպանությունններ, ինքնասպանության հասցնել դեպքեր, զորամասում քրեական բարքերից բխող ողբերգություններ և այլն: Ինչքան էլ լուրջ վերլուծություններ կատարվեն, պատճառներ հայտարարվեն, միևնույն է, իրավիճակը մեկ բացատրություն ունի: Սպայական անձնակազմի բարձիթողի վիճակն ու հրամանատարների անուշադրությունն է բերում բանակում նման դեպքերի թվի աճին:
Վերջին մահացության դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Արցախի մարտական դիրքերից մեկում: Ժամկետային զինծառայողներից մեկը վնասվածքը ստացել է գլխի շրջանում: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված: Ցավալի է: Երբ զինվորը թշնամու կրակոցից է զոհվում, մի կերպ հնարավոր է լինում ցավն ու զայրույթը մեղմել: Հերոսացնել նրան: Համարել, որ կյանքի գնով հայրենիքն է պաշտպանում: Բայց ինչ է նշանակում զինծառայողը մահացել է դեռևս չպարզված հանգամանքներում: Երբ պաշտպանական գերատեսչությունից նման բովանդակությամբ հաղորդագրություն է ստացվում, արդեն հետագա արդարացումներն ու պարզաբանումները գրոշի արժեք չունեն:
Հայաստանի նման պետության համար սա չափից դուրս է: Ամեն օր զորամասում և մարտական դիրքերում զինվոր է մահանումՙ չպարզված հանգամանքներում: Սթափվել է պետք: Կեղծ օրակարգեր առաջ բերելով ու ժողովրդի ուշադրությունը բուն թեմաներից շեղելով երկիրը կործանման եք տանում:
Սա այն թեման է, որի մասին խոսելոիս հնարավոր չէ սեփական ցավն ու ապրումները չարտահայտել: Հնարավոր չէ զերծ մնալ զգայական մոտեցում ցուցաբերելուց: Հնարավոր չէ սթափության կոչեր չանել: Պարոնայք սպաներ, հրամանատարներ, գերագույն գլխավոր հրամանատար: Ոչ մի քաղաքական թեմա զինվորի կյանքից թանկ չէ: Սթափվե՛ք: Զգոնություն է հարկավոր: Ֆեյսբուքում գրառումներ կատարելով երկիր չեք պահի: Հայրենիք չեք պահի: Բանակ չեք պահի: Նման դեպքերը հոգեբանորեն ճնշում են զինվորներին: Իսկ առանց զինվորների հրամանատարներն ու սպաները ոչինչ են: Կարծում ենք գոնե Ապրիլյան պատերազմը ապացուցել է դա:
Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ: Մի՛ փոշիացրեք այն Զինված ուժերը, որով մենք այդքան հպարտանում ենք: Մի՛ կոտրեք զինվորների ոգին: Գուցե մենք շատ բան չենք տեսնում և հասկանում բանակից ու ծառայությունից, բայց մեկ բան հստակ հասկանում ենք: Միայն սպայական ու բարձրաստիճան հրամանատարական կազմի անուշադրության ու հանցավոր անգործության պայմաններում կարող են նման դեպքեր տեղի ունենալ: Ծնողները ձեզ են վստահել իրենց երեխաներին: Գոնե այդ վստահությունը մի՛ կոտրեք: Ինչպե՞ս պետք է նայեք ծնողների աչքերին ու ասեքՙ կներեք, մեր անուշադրության պատճառով ձեր որդին, գուցե միակ, մահացել է: Ինչպե՞ս: Պարոնայք ղեկավարներ, ձեր զինվորները զորամասերում մահանում են: Եթե այսպես շարունակվի, մենք թշնամու կարիք չենք ունենա: Թշնամու խնդիրը ինքներս ենք կատարումՙ մեր ամենաթողությամբ ու անգործությամբ:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

