ԱՄՆ Սենատն արդարացրեց Դոնալդ Թրամփին

ԱՄՆ Սենատում անցկացվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունը։ Հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում, որն այս ընթացքում հանդես էր գալիս դատարանի պարտականություններով, Թրամփն արդարացվեց։
Հիշեցնենք, որ նրա դեմ դեմոկրատները ներկայացրել են իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին մեղադրանքներ։
Սենատում երկու շաբաթ տևած դատավարությունը սկսվել էր Ներկայացուցիչների պալատում երկու մեղադրանքները հարուցելուց հետո։
Նախագահին պաշտոնից ազատելու համար հարկավոր է 1ՕՕ սենատորների երկու երրորդի ձայնը։ Հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատի հանրապետականներից որևէ մեկը հրապարակային ձևով չի արտահայտել Թրամփի դեմ քվեարկելու մտադրության մասին։
Ի դեպՙ երեկ փետրվարի 5-ին Նախագահական ամենամյա ուղերձում Դոնալդ Թրամփը որևէ կերպ չանդրադարձավ իմփիչմենթի հարցին, սակայն նա հաճախ է այս գործընթացն անվանել վհուկաորս:
Թրամփի ամենամայա ելույթից առաջ, նախագահը բոլորի հետ ձեռքսեղմումով մոտեցավ ամբիոնին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, չնայած քաղաքական հակասություններին, պահեց էթիկայի քաղաքագիտական նորմերը և ձեռքսեղմման առաջարկ արեց նախագահին: Սակայն, դրան ի պատասախան Դոնալդ Թրամփը արհամարհեց և հրաժարվեց Փելոսիի հետ ձեռքսեղմումից: Տիկինը ժպտաց:
Թրամփի ելույթի վերջում, նախագահի հրաժարականը պահանջող Փելոսին, սակայն, վրեժը լուծեց: Նա ցուցադրաբար պատռեց Թրամփի ելույթի տեքստը, որն իրեն րոպեներ առաջ փոխանցել էր ԱՄՆ նախագահը, այդկերպ ցույց տալով իր դժգոհությունը և փորձելով անհարմար իրավիճակից դուրս գալ: «Քաղաքավարի էր՝ հաշվի առնելով առկա այլընտրանքները»,-հայտարարել է Փելոսին։
Fox News-ին տված հարցազրույցում է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը կարծիք է հայտնել, որ Նենսի Փելոսին խայտառակել է Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսում:
«Միշտ պետք է պահպանել պարկեշտությունը և հարգանք ցուցաբերել: Բայց այն փաստը, որ Փելոսին ոտքի կանգնեց և պատռեց ելույթի տեքստը, անարգում է ամբողջ արարողությունը: Կարծում եմ, որ դա Կոնգրեսի երկու պալատների համատեղ ժողովի համար նվաստացուցիչ էր ու այդպես էլ կմնա հիշողության մեջ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Ք.ԱՂԱԼԱՐՅԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

