Ֆլորա Մարտիրոսյանն իր ուրույն տեղն ունի հայկական երգարվեստում. երգչուհին կտոներ ծննդյան 63-ամյակը

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը, որը հայ երգն ու երաժշտությունը հնչեցրել է ամբողջ աշխարհում, փետրվարի հինգին կդառնար 63 տարեկան:
Երգչուհու երկրպագուները, մտերիմներն ու գործընկերները մինչ օրս ջերմությամբ են հիշում նրան և ցավում, որ Մարտիրոսյանն այլևս իրենց հետ չէ:
«Փառք Աստծո, Ֆլորա Մարտիրոսյանն արվեստի ճյուղերից ընտրել էր երգը, որը հավերժացնում է նրա ձայնը: Մարտիրոսյանի ձայնի ելևէջները, հնչյունները մեզ հետ են ցայսօր»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում ասաց երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Նրա խոսքով`Մարտիրոսյանը շատ բարի և դրական անձնավորություն էր: «Նրանից հոգու ժպիտ առաջացնող հուշեր են մնացել»,-նշեց Բարսեղյանը:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանն էլ ընդգծեց, որ Ֆլորա Մարտիրոսյանը երկար տարիներ գրավել է մարդկանց սրտերը և մինչ օրս իր ուրույն տեղն ունի մեր երգարվեստում: «Շատերն են հիշում նրան, ունկնդրում նրա երաժշտությունն ու գնահատում այն: Ես առիթ եմ ունեցել Մարտիրոսյանի հետ լինել միևնույն բեմում, երգել նրա հետ: Ֆլորա Մարտիրոսյանի կողքին միշտ գիտեիր, թե ինչ է պետք անել, ինչպես է պետք դա անել»,-խոստովանեց Բաբայանը:
Նա շեշտեց, որ Մարտիրոսյանը գնահատում էր երիտասարդներին, սատարում էր նրանց ու պատրաստ էր ճանապարհ հարթել նրանց համար: «Նա մեծահոգի էր: Երջանիկ եմ, որ Ֆլորա Մարտիրոսյանի կողքին գեղեցիկ ակնթարթներ եմ ապրել»,-եզրափակեց Զարուհի Բաբայանը:
Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։ Ամուսնանալով լրագրող Հրահատ Գևորգյանի հետ` ընտանիքով տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:1997-ին վերադառնում են Երևան: Երևանում գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
Կրկին մեկնելով ԱՄՆ`հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիան։ 2007 թվականին ստեղծում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր: Նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների` առաջնորդվելով «Այլևս երբեք» կարգախոսով։
Նրա`Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցած համերգին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և այլք:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

