Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 101-ամյակի առիթով

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի պատասխանատու տնօրեն և գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 101-ամյակի առիթով:
«Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձը.
«Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է իր գործընկեր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է արժևորելու գործակալության դերը հայ մամուլի զարգացման, տարածման ու պետականության կառուցման կարևորագույն գործում: «Արմենպրեսի» հետագիծն անցնում է երեք հանրապետությունների պատմության քառուղիներով: Արխիվը հարուստ է ու արժեքավոր:
Հարյուրամյա պատմություն ունեցող գործակալությունն այսօր էլ պահպանում է իր դերն ու դիրքը վստահելի և որակյալ լրատվամիջոցների շարքում:Շնորհավորում ենք գործակալության տնօրեն Արամ Անանյանին, ում ջանքերի շնորհիվ է, որ այսօր գործակալությունը գտնվում է մասնագիտական վերելքների շրջանում: Շնորհավորում ենք աշխատակիցներին, ովքեր բարձր պահելով մասնագիտական ու մարդկային որակները, կարողացել և կարողանում են իրենց ուրույն տեղը պահպանել հայ մամուլի կյանքում: Շնորհավորում ենք ընթերցողներին, ովքեր ամեն օր ստանում են հավաստի ու ճշգրիտ տեղեկատվությունՙ շնորհիվ «Արմենպրես» գործակալության մասնագիտական ու որակյալ թիմի: Մաղթում ենք մեր գործընկերներին անսպառ էներգիա, բեղուն գրիչ, իրենց ազգանվեր ու հայրենանվեր գործում:
Չափազանց կարևոր է «Արմենպրեսի» համագործակցությունը սփյուռքյան կառույցների, երկարամյա պատմություն ունեցող հայկական թերթերի հետ: «Արմենպրես»-ի մեկդարյա և ավել պատմությունը ապացուցում է, որ առաջին հայկական գործակալությունը կարողացել է քայլել ժամանակին համահունչ, լինել վստահելի գործընկեր թե՛ Հայաստանում, թե Սփյուռքում, թե՛ արտերկրում:
«Զարթօնք»-ի խմբագրատան և ողջ աշխատակազմի կողմից ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկերներին ու այս դյուրին թվացող, բայց դժվարին աշխատանքում մաղթում ուժ և կորով: Վստահ ենք, մի քանի 100 տարի հետո էլ «Արմենպրես»-ը մնալու է հայկական ամենահին և ամենավստահելի տեղեկատվության աղբյուրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս»:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

