• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ենթադրող փաստաթղթերի կազմումը կկանոնակարգվի

05.10.2017   13:11

Գործադիրը հավանություն տվեց Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ հրահանգի նպատակն է կանոնակարգել պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարական փաստաթղթերի կազմման, ներկայացման և հսկողության իրականացման գործընթացը:

«Այն տարածվում է միայն ՀՀ այն ռազմավարական փաստաթղթերի վրա, որոնք ունեն կամ ենթադրում են անմիջական ազդեցություն պետական եկամուտների և ծախսերի վրա: Ռազմավարությունները կունենան հստակ ծախսային գնահատականներ)», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետի խոսքով, ռազմավարական փաստաթղթերը դասակարգվում են հետևյալ 3 հիմնական խմբերում՝ համապարփակ, միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթեր, բյուջետային ծրագրերի ռազմավարություններ: Հրահանգը չի տարածվելու ՀՀ կառավարության ծրագրի և Միջնաժամկետ ծախսային ծրագրի վրա: Որոշմամբ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներն՝ ըստ ոլորտների 3-ամսյա ժամկետում կվերանայեն միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր