Պաշտոնապես բացվեց «Երևան շոու-2017» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը

«Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում, որը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, պաշտոնապես բացվեց «Երևան շոու-2017» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Համաշխարհային Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան (AJA) արդեն 8-րդ անգամ Երևան քաղաքում կազմակերպում է «Երևան շոու-2017» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Այն, նախորդ տարվա նման ևս անցկացվում է ռուսական հայտնի «РЕСТЭК» ընկերության հետ համատեղ, որը միջազգային «Junwex» ոսկերչական ցուցահանդեսների կազմակերպիչն է։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Մերիդիան» էքսպո կենտրոնի հիմնադիր Գագիկ Գևորգյանը, ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից`Հայաստանից, ՌԴ-ից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից։ Ցուցահանդեսին հրավիրված են նաև մեծածախ գնորդներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ԵԱՏՄ երկրներից, ԱՄԷ-ից, Լեհաստանից, ԻԻՀ-ից և այլ երկրներից:
«Ամեն տարի ոսկու ոլորտի ներկայացուցիչները փորձում են ավելի լավ արդյունք ցույց տալ: Պետք է ասել, որ ոսկերչական ինդուստրիան հիմա ամբողջ աշխարհում մի քիչ դժվար օրեր է ապրում: Չնայած դրան, հայ ոսկերիչները փառքով են դուրս գալիս ստեղծված իրավիճակից: Այս ցուցահանդեսը նախորդ տարվա նման նույն քանակի մասնակիցներ ունի: Իհարկե, ցանկանում ենք, որ ամեն տարի առաջ գնանք, և այդ կապակցությամբ մեծ ծրագիր է իրականացվում, որի արդյունքները կտեսնեք հաջորդ տարի մայիսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Գագիկ Գևորգյանը:
Նրա տեղեկացմամբ, ներկայում ոսկերչական ազատ տնտեսական գոտում կան 7 ընկերություն, մեկ ընկերություն էլ առաջիկայում կմիանա: Ազատ տնտեսական գոտում գործելու առավելությունն այն է, որ ընկերություններն ազատված են բոլոր հարկերից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, հայ ոսկերիչների համբավն ունի բազմադարյա պատմություն: Նա նշեց, որ «Երևան շոու» ցուցահանդեսը, համադրելով ոսկերչության ոլորտում դարավոր պատմությունը, Հայաստանում, Սփյուռքում հայերի կարողությունները, ևս մեկ կարևոր քայլ է կատարում ոսկերչության ավանդությունը միջազգային հանրությանը ներկայացնելու առումով:
Նախարարը նշեց, որ ոսկերչության ոլորտը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, հետևողականորեն ձեռնարկվում և ձեռնարկվելու են քայլեր, որ միջազգային ոսկերչության ոլորտում Հայաստանի դերը բարձրանա:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարվա 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է շուրջ 22.38 մլրդ ՀՀ դրամ` աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմելով 34.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում իրացման ծավալը կազմել է մոտ 23.2 մլրդ դրամ, որից արտահանվել է 22.7 մլրդ դրամի արտադրանք»,-ասաց նախարարը: Նշված ժամանակահատվածում ոսկերչական արտադրատեսակների արտադրության բնագավառում գործունեություն է իրականացրել 43 կազմակերպություն, որտեղ ներգրավված են շուրջ 743 աշխատող:
Նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշեց, որ տարիներ առաջ ճգնաժամ եղավ, և Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության ցուցանիշները անկում ապրեցին, սակայն արդեն մի քանի տարի շարունակ աճ է արձանագրվում:
«Կարող ենք ասել, որ ոլորտը մտել է կայուն զարգացման փուլ, այն ունի հետևողական զարգացման անհրաժեշտ ծրագիր, որը թարմացվում է: Մի քանի տարում կունենանք այն ցուցանիշները, ինչ ունեինք մինչ ճգնաժամը: Միջազգային շուկայում ներկայացնում ենք հայկական ոսկերչության բարձրորակ, թանկարժեք ապրանքներ: Եթե ապրանքը որակապես թույլ լինի, ապա կպարտվենք չինական, թուրքական շուկաներին: Բարձր որակի դեպքում հաջողություններ կունենանք ավանդական շուկաներում: Այժմ ղազախական կողմի հետ կա համաձայնություն խոշոր քաղաքներում Հայաստան ոսկերչական տուն հիմնելու համար: Նման պայմանավորվածություն կա Տաջիկստանի հետ»,-ասաց նա:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 8-ը: «Երևան շոու-2017» ցուցահանդեսի հետ միաժամանակ Էքսպո-կենտրոնում տեղի կունենա մեկ այլ նշանակալի իրադարձություն՝ «YerevanFashionWeek» նորաձևության շաբաթի երրորդ սեզոնի բացումը: Ծրագրի հիմնական գաղափարը ինչպես հագուստի դիզայներական, այնպես էլ ԵԱՏՄ երկրների դիզայներական բրենդների ոսկերչական զարդերի հավաքածուներ ներկայացնելն է: Էքսպո-կենտրոնում՝որպես ավանդույթ, ներկայացված են լինելու նաև Հայաստանի նկարիչների գեղանկարչական աշխատանքներ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

