Հասկցողին Շատ Բարեւ

*ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ*
«Պետական մարդիկ քաղաքական գործիչներէն տարբեր են, որովհետեւ մինչ առաջինները երկրին ապագան կը ծրագրեն, վերջինները կը մտածեն գալիք ընտրութիւններուն մասին»…:
Այս խօսքը կը պատականի Բ. Աշխարհամարտի հերոսներէն՝ Մեծն Բրիտանիոյ այդ ատենուան Վարչապետ Ուինսթըն Չըրչըլին:
Անմահ խօսք, որ չի պատկանիր կամ վերաբերիր միայն իր ապրած ժամանակամիջոցին եւ մարդոց:
2005 թուականէն ի վեր Լիբանանի պետական պիւտճէ մը չունենալու փաստը, որ մայրն է պետական ամէն անհաշիւ մսխումին, տակաւին կը քննարկուի այսօր եւ 2017-ի համար գոնէ զայն իրականացնելը տակաւին հեռու կ՛երեւի: Մինչ այս պատճառով կամ պատճառաբանութեամբ տակաւին կը յամենայ ընտրական նոր օրէնքի մը նախագիծը, որ չես գիտեր (լաւ գիտես) ինչո՞ւ ամէն անգամ վերջին «տասը վայրկեանին» կը մնայ:
Այս բոլորը կը պատահին, երբ պետութեան պարտքը թեւակոխած է 74 միլիառ տոլարի սահմանները:
Ի տես այս ցաւալի իրողութեան, որուն ձեւով մը մեղսակից են երկրին պետական ամբողջ աւագանին, դուն ըսէ սիրելի՛ ընթերցող, դուն ըստ մեծանուն Չըրչըլին, հատ մը պետական մարդ կը ճանչնա՞ս, որ ձայնս իրեն տամ, երբ որ օր մը «ինշալլահ» խորհրդարանական ընտրութիւնները իրականան…:
Յ.Գ. Չըրչըլի խօսքը կարելի չէ՞ նաեւ ընդհանրացնել մեր ազգային կարգ մը գործիչներուն վրայ, որոնք շատ յաճախ, փոխանակ տեսիլքի մը հիման վրայ, ազգին համար ապագայի ռազմավարութիւն մշակելու գերզբաղած են ընտրութիւններով եւ աթոռ-աթոռ խաղերով…:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

