Տարելից Հօրս Յիշատակին
*ՍԱՐԳԻՍ ՓՈՇՕՂԼԵԱՆ*
Երեսունհինգ տարի առաջ, (10 Փետրուարին), փակեցիր աչքերդ աշխարհին. ալ չտեսար ոչինչ. շուրջդ՝ զաւակներ, թոռներ, բարեկամներ, մտերիմներ, իսկ երկինքը իջած էր ցած, համատարած մոխրագոյն ամպերով:
Ալ չի տեսաներ,
Ալ չի խօսիր,
Ալ չի լսեր: (Մ. Մեծարենց)
Իսկ թէ խօսէր, պիտի խօսէր թրքերէն, ինչպէ՞ս գիտնար իր մայրենին, երբ ջարդէն ազատած էր, իրեն իսկ ոչ յստակ կերպով ու որդեգրուած խղճամիտ, բայց աղքատ ընտանիքի կողմէ, որ իրեն տէր ըլլալով հանդերձ, ղրկած էր գործաւորութեան, հակառակ անոր որ տակաւին մէկ ձեռքի մատներուն տարիքն իսկ չունի եղեր…
Ու հիմա երբ չի շնչեր ու մահուան հրեշտակը այցելած է…բայց
Փաթթեն դնեն սեւ դագաղը
Գիտցէք որ դեռ կենդանի եմ: (Պ. Դուրեան)
Այդ էր օրէնքը… սեւ դագաղ, եկեղեցի… եւ մեղմ, բացառիկ մեղմ անձրեւի տակ,
Մահուան թափոր կը բուրէ
Հազը հիւանդ կոչնակին (Զ. Սիւրմենլեան)
Երկինքը կը տեղար տառապագին մեկնողին ու կ’ընկերանար յուղարկաւորներուն…
Անոր՝ որ ինքզինք սպառաած էր կեանքի պայքարի ընթացքին ու միշտ Հայաստանի տեսլականով տոգորուած, մանաւանդ՝ գաղափարականին՝ որուն այնքա՜ն հաւատացած էր իր խեղճ, բարեսիրտ հոգին, քանի որ ա՛լ պիտի դադրէին պատերազմները, ա՛լ որբեր եւ որբանոցներ պիտի չկառուցուէին, ա՛լ եղբայր եղբօրը պիտի չփնտռէր (ինք ունեցած էր երկու եղբայր եւ քոյր մը), ա՛լ ամէն տուն պիտի ունենար տաք երդիք…եւ այլն: Վերջապէս, մարդ երազին մէջ իսկ այդքան դրական երեւոյթներ չէր կրնար տեսնել… ինք տարբեր էր. որբութիւնը ճաշակած… իսկ այս բուռն հաւատքին համար ալ կրնար զոհ մը ըլլալ, բայց, պրծա՜ւ: Եւ դեռ՝ ամէն ընտանիք պիտի ունենար տաք երդիք ու մարդիկ իրարմով՝ սիրո՜ղ սիրտ…
Ա տառին իսկ անծանօթ էր, հակառակ անոր որ անունը Ա-ով կը սկսէր: Իր գործածած բառերէն՝ (հայհոյանքներէ դուրս, ի հարկէ) սրբազան մէկ բառ ունէր «Եազզըխ տըր» (մեղք է):
Ալ ի՞նչ ըսեմ…
Ոգեկոչեմ Վ. Տէրեանը.
Ամէն մի միտք հիմա մի վէրք…
Չարենցն ալ օգնութեան կանչելով յուզումներուս իբր թարգման.
Հովն հորովել է ասում, անձրեւը՝ ցուրտ բառեր,
Յուզումնաւոր իմ լեզու, ինչո՞ւ ես լռել…
ԻՆՉՈ՞Ւ…
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

