Կեանքը Գոյներու Անմահութիւնն է
*ԱՒԵՏԻՍ ՏԻՊԱՆ*
Մարդը մահկանացու է ու անոր անմահ մնալու միակ հնարաւորութիւնը իրմէ յետոյ որեւէ անմահ բան աշխարհի հանրութեան համար ձգելն է:
Ուիլիամ Ֆոլքնըր
Անմահ է այն մարդը, որ իր գործով պիտի յաւերժացնէ մարդկութիւնը, թողնելով թանկարժէք հարստութիւն՝ կեանքի, բնութեան, արուեստի եւ առհասարակ մարդկային ապրելակերպի գեղարուեստական աշխարհին մէջ:
Զօհրապ Քէշիշեան՝ լիբանանեան եւ լիբանանահայ արուեստին մէջ իր դերն ու դրոշմը ունեցած գեղանկարիչը՝ 5 Փետրուար 2017-ին հեռացաւ այս անցաւոր աշխարհէն, ծանր հիւանդութեան դէմ պայքարելէ ետք: Ան ջատագով էր գեղեցիկ արուեստին՝ մարմնաւորելով կինը, հողը, բնութիւնը, մանուկը, կարօտը, սէրը իր զանազան կտաւներու մէջ: Ան հեռացաւ մեզմէ իրեն հետ տանելով թեթեւ բեռը, ինչպէս Վոլթեր ըսած է.«Անոնք դէպի անմահութիւն կ’երթան փոքր բեռով»:
Ան աճեցաւ ու բարձրացաւ ուսում առնելով տպաւորապաշտ, խորհրդապաշտ, վիպապաշտ, գերիրապաշտ դասական գեղանկարչական ու պատկերաւոր դպրոցներուն մէջ:
Գոյնի եւ լոյսի ճաճանչագեղ արտացոլումներ ստեղծագործող գեղանկարիչը ծնած է Հալէպ, 1943 թուականին: Արուեստի իր կրթութիւնը ստացած է Հալէպի յունական արուեստի հիմնարկին մէջ, որմէ վկայուած է 1961-ին, ապա տեղափոխուած է Լիբանան, ուր բարձրագոյն ուսման արժանացած է իտալական «Ժուլիանօ» արուեստանոցին մէջ, 1970-ին, որմէ ետք արուեստի բարձրագոյն վկայականի տիրացած է Քասլիքի արուեստի կաճառէն:
1972 թուականէն սկսած է աշխատիլ իբրեւ արհեստավարժ գեղանկարիչ եւ դասախօս: Նկարած է լիբանանեան եւ օտար քաղաքական գործիչներու, նախագահներու եւ հոգեւորականներու դիմանկարներ:
1972-էն մինչեւ 2016 թուական տարբեր երկիրներու մէջ իրականացուցած է աւելի քան 40 անհատական ցուցահանդէսներ, ինչպէս նաեւ մասնակցած է մեծաթիւ հաւաքական ցուցահանդէսներու: Անոր գործերը տարածուած են աշխարհով մէկ: Ան նաեւ ձեռք ձգած է բազմաթիւ մրցանակներ:
Յիշատակն արդարոյ օրհնեալ եղիցի: Թող անոր արուեստը լոյս եւ գունաւոր կեանք պարգեւէ բոլոր արուեստի սիրահարներուն:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

