Ամբողջ Կեանք Մը Հայկական Սեղանի Թենիսի Միջազգային Յաղթանակներ Կերտելու Ճամբուն Վրայ

*ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ*
Օրեր առաջ, «հայկական» Մոսկուայի մէջ իր հոգին աւանդեց աշխարհահռչակ սեղանի թենիսի (փինկ-փոնկ)-ի մարզիչ 70-80-ական թուականներուն այս մարզաձեւի հայկական դպրոցը միջազգային ընտրանիի «քարտէս»-ի վրայ տեղադրուող Խ. Միութեան եւ Հայաստանի վաստակաւոր դէմքերէն մէկը: Եուրի Սերկէյեւիչ Կազարեան, հակառակ իր առողջական վիճակին, ան իր մեծագոյն իրագործումներուվ մնաց պատնէշի վրայ, նոյնիսկ քաղցկեղի դէմ կարճատեւ պայքարէ ետք, որ զինք զգետնեց ի վերջոյ, 80-ամեայ տարիքին:
Խ. Ազրպէյճանի երբեմնի բարգաւաճ գաղթօճախի զաւակ, հայրը նաֆթարդիւնաբերութեան փոխ նախարար, Եուրի Կազարեան 60-ական թուականի վերջին, որոշում կայացուց ընտանեօք տեղափոխուիլ Մայր Հայրենիք, հայկական ֆութպոլի «աստղ»-եր Էտուարտ Սարգայովի, Սերկէյ Պօղոսովի, Ռուդիկ Բարսեղեանի եւ այլոց նման: Որպէս հայկական սեղանի թենիսի հիմնադիր, Ռումանիայէն հայրենադարձուած Յարութիւն Յակոբեանի սան, Եուրի Կազարեան աւելի քան 25 տարի պատրաստեց հայ թէ Ռուս, Ուքրանացի, Պելառուս, եւրոպացի եւ աշխարհի ախոյեաններ, ինչպէս՝ Սարգիս Սարխոյեան (Պաթում), Սամուէլ Վարդանեան, Սմբատ Սարգսեան, Գեղամ Վարդանեան, Արմինէ Մակինեան (Երեւան), նաեւ որպէս Խ. Միութեան ազգային հաւաքականի մարզիչ՝ Էլմիրա եւ Նարինէ Անտոնեան (հանգուցեալ Ռաֆֆիկ Յարութիւնեանի աշակերտուհի), Բագրատ Բրոնոզեան, Անաթոլի Աթրոքատով (Քիեւ) եւ ուրիշներ:
Հայաստանի անկախութենէն ետք ստեղծուած անտանելի պայմաններուն պատճառով, Եուրի Կազարեան, իր տիկնոջ Աննա Մինասովնայի, դստեր Նատալիայի եւ զաւկին Վալերիկի հետ տեղափոխուեցաւ Մոսկուա, սակայն միշտ կամուրջները անսասան պահելով Մայր Հայրենիքի հետ: Համահայկական բոլոր խաղերուն ալ, Ռուսիոյ հայոց սեղանի թենիսի հաւաքականները, որոնք ֆինանսաւորուած էին Ռ.Հ. Միութեան նախագահ Արա Աբրահամեանին կողմէ՝ առաջին տեղերը գրաւեցին, շնորհիւ Եուրի Կազարեանի մեծ փորձին եւ «հայրական» հոգածութեան:
Իր մահուընէ նոյնիսկ 10 օր առաջ ներկայ եղաւ Ռուսիոյ ազգային Լիկայի եւ այլ մրցաշարքերու՝ անընդհատ հիւրընկալելով, օգնելով Հայաստանէն տաղանդաւոր մարզիկ-մարզուհիներ, ինչպէս Մոսկուայի, այնպէս ալ Եւրոպայի ոստաններու կարեւոր ակումբներէն խաղալու եւ նիւթապէս, որպէս արհեստավարժներ օգնելու իրենց հարազատներուն՝ Հայաստանի մէջ:
Իր մահուընէ մի քանի օր առաջ, 1976-ին, որպէս մեծ եղբայր, հարազատ մարզիչ ու հեղինակութիւն, սեղանի թենիսի աշխարհին մէջ՝ հեռաձայնային խօսակցութեան ժամանակ նախ ցանկութիւն յայտնեց հանդիպիլ եւ յետոյ՝ յետ մահու իր աճիւնները յանձնել Հայաստանի հողին:
Հողը թեթեւ գայ վրադ հայ ժողովուրդի պանծալի զաւակ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

