Ապրիլեան Պատերազմի Օրերուն Աւերուած Թալիշը Կը Վերականգնուի

*ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ*
Ամանորեան եռուզեռէն շատ չանցած՝ Թալիշի մէջ սկսած է շինարարական եռուզեռը : Կը շարունակուի հասարակական շէնք-շինութիւններու կառուցումը: Նախկին համայնքապետարանը համայնքային կեդրոնի կը վերածուի, կողքին՝ հանդիսութիւններու տունը կ’ըլլայ: Ճարտարապետներու խումբի ուղեկցութեամբ՝ պատասխանատուները հերթական անգամ կը շրջին շինհրապարակի մէջ: Ընթացս՝ նախագծերու մէջ վերջին ձեւաւորումները կը կատարեն: Սեղանին Թալիշի նոր թաղամասի նախագիծն է, որ կ’ընդգրկէ գիւղ մտնող ճանապարհէն ձախ, հակառակորդի կողմէն չդիտարկուող տարածքը: Նախագիծին վրայ արցախցի մասնագէտներու հետ կ’աշխատին Հայաստանի ճարտարագիտաշինարարական ազգային համալսարանի խումբը: «Կայ ղեկավարութեան կողմից խնդիր դրուած, որ տները պէտք է բաժանուեն 100-1200 մեթրի վրայ: Տների չափերի հարցում ընտանիքի անդամների թիւն է կարեւոր: Որոշել ենք կազմել տների կատալոգ՝ տարբեր ձեւի եւ չափի՝ նոյն ճարտարապետական ոճի մէջ: Որպէսզի ընտրուի՝ որ ընտանիքին ինչ տուն է պէտք»,- կը պատմէ աշխատանքային խումբի մէջ ներգրաւուած ճարտարապետներէն Գէորգ Սաֆրազպէկեանը:
«Ունենալով հասարակական շէնքերն ու շինութիւնները՝ պէտք է ունենանք նաեւ բնակելի թաղամասը: Նոր, յարմարաւէտ պայմաններով, ժամանակակից պահանջներուն համապատասխան, իրենց թաքստոցներով, ապաստարաններով: Մենք ունենք մեր տարբերակը: Համալսարանը ներկայացրել է իր տարբերակը: Կը քննարկենք, կը գանք ընդհանուր յայտարարի»,- իրավիճակը կ’ամբողջացնէ Արցախի քաղաքաշինութեան նախարար Կարէն Շահրամանեանը:
Շրջայցէն յետոյ մասնագէտներն ու պատասխանատուները կրկին քննարկումներու սեղանի շուրջ հաւաքուած են: Պահանջը յստակ է՝ առանձնատները պէտք է կառուցուին արագ, որակով եւ լիարժէք եւ ամբողջութեամբ կահաւորուած: «Բնակիչին մնալու է իր երեխաների ձեռքը բռնի ու մտնի այդ բնակարանը»,- կը վստահեցնէ Արցախի անվտանգութեան խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանեանը եւ կը մանրամասնէ՝ Թալիշի վերականգնման հետ կապուած ծրագիրները կը պատշաճեցնեն ամէնէն առաջ գիւղի բնակիչներու հետ: Անոնց համաձայնութեամբ՝ գիւղը ընդհանուր կենդանաբուծարան կ’ունենայ: Երկրագործութեան ոլորտին մէջ ալ ծրագիրներ կան: «Իհարկէ, գիւղատնտեսութեամբ պէտք է զբաղուին: Այդ պարտադիր պայման է: Արդէն իսկ համապատասխան յանձնարարականներ են տրուել գիւղատնտեսութեան նախարարութեանը: Գիւղնախարարութիւնը զուգահեռ աշխատանք է տանում, որ այստեղ նաեւ գիւղատնտեսութեան զարգացման ծրագիր ունենանք»,- կը տեղեկացնէ, բայց դեռ մանրամասները չի բացայայտեր Անվտանգութեան խորհուրդի նախագահը: Գիւղատնտեսութենէն բացի՝ այլ աշխատատեղերու հնարաւորութիւն եւս կը նախատեսուի: Որպէս սկիզբ՝ գիւղի մէջ կարի արտադրամաս պիտի հիմնուի:
Յիշեցնենք, որ սահմանամերձ Թալիշը Ապրիլեան պատերազմի ընթացքին ամենաշատ տուժած բնակավայրն է: Գիւղը քանի մը օր շարունակ հրետակոծուեր է: Թալիշի բնակչութիւնը տարհանուած է: Անոնց մէկ մասը այսօր տեղաւորուեր են նոյն՝ Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրի մէջ՝ սահմանէն աւելի հեռու, իսկ շատ ընտանիքներ ցրուած են Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան բնակավայրերու մէջ: Թալիշի վերականգնումէն յետոյ թալիշցիները հայրենի գիւղ են վերադառնալու: Վերականգնողական աշխատանքներու սկիզբը 2016-ի վերջերը տրուած է: Կատարումը Արցախի նախագահի անմիջական վերահսկողութեան տակ է: Պետական պիւտճէէն բացի, այս աշխատանքներուն նաեւ բարեգործական գումարներ կ՝ուղղուին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

