25 Ամեակդ Շնորհաւոր

*ՃԵՆԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ ԲԱՐՍԵՂԵԱՆ*
«Զարթօնք»ի աշխատակից
Ահաւոր ցուրտ է այս ձմեռ …
Երեւան ջերուցման առաւելագոյն աշխատանքով տաքցած տանս մէջ պատսպարած` պատուհանէն կը դիտեմ: Ապակիէն այն կողմ ամէն ինչ սպիտակ է, գեղեցիկ, խաղաղ, մաքուր եւ … սառնամանիք … ու կը մտածեմ. արդեօք ես պիտի զգա՞յի այս եղանակին գեղեցկութիւնը, պիտի վայելէի՞ անոր մաքրութիւնն ու խորհուրդը… նոյնիսկ խաղաղ շնչելու իրաւունքը պիտի ունենայի՞, եթէ պատուհանէն այն կողմ, հեռու՝ սահմանին, արթուն զիս չհսկէր իմ զինուորը՝ Հայ զինուորը … որ հպարատօրէն այնտեղ կանգնած է ոչ միայն իմ ու 3 միլիոն Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներու կեանքի անվտանգութեան համար հսկելու, այլեւ պահպանելու սրբութիւն մը, որ ունի հազարամեակներու վաղեմիութիւն, կը պատկանի 10 միլիոն հայու, եւ դեռ՝ զարդն է երկիր մոլորակի …
Կը հասկնամ որ բնակարանս տաքցնողը միայն ջերուցման համակարգը չէ, այլ՝ այնտեղ, պատուհանէն անդին՝ հեռու մեր սահմանին, այս սառնամանիքին, առանց տանիքի կանգնած, անծանօթ՝ բայց այնքա՜ն հարազատ երիտասարդին բաբախող սիրտը, կրակոտ ու արթուն աչքերը եւ անկոտրում կամքն ու հաւատը:
25 ամեակդ շնորհաւոր, իմ հզօր ու յուսալի բանակ եւ բարի ծառայութիւն։ Ողջ, առողջ ու հպարտ վերադարձ քեզի, ի՛մ Հայ զինուոր …
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

