Օրագրութիւն՝ Օր 11

*ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ*
Յատուկ «ՌԱԿ ՄԱՄՈՒԼ»-ին
Պէյրութ, 4 Յուլիս 2014
Այսօր, ինծի համար մեծ անակնկալ էր՝ լսել ձայնը Փարիզի մէջ ապրող բարեկամիս շատ մօտէն փըրոմընատ պանդոկէն:
Յուշեր, յուշեր կը թեւածեն օդին մէջ եւ յիշողութեանս պատուհանին վրայ կը գրուին ճամբորդութիւն մը անոյշ երբ 1970 թ.ի Օգոստոսին մենք թռիչք առինք Փարիզէն ու պահ մը հանգիստէ ետք Պոլսոյ մէջ Մարմարային ափերուն թռիչքը մեր շարունակեցինք դէպի Վան:
Սա րոպէին, այդ պատմութիւնը կրկնել չէ նպատակս:
Ահա Պէյրութեան մայրուղիի մէկ ճաշարանի մը սեղանին շուրջ կեանք տուինք անցնող տասնամեակներու բազմահարիւր դէպքերուն՝ մեր կեանքին մէջ ու կեանքին ազգային սեւ, սպիտակ դէպքերուն:
Անձնական դէպքերը ծալքի տակ պահենք: Խօսեցանք ազգային ցաւերու մասին: Նիւթ կը պակսի՞ Փարիզէն մինչեւ Պէյրութ:
Փարիզի մէջ մայր լեզուով օրաթերթ չունինք: Անցեալին ալ կար միայն «Յառաջ»ը: Այսօր ալ կայ միայն «Նոր Յառաջ»ը, որ արդեօք քանի հայու կը հասնի:
Պէյրութի մէջ շունչ մը կայ.- երեք օրաթերթ, մէկ քանի շաբաթաթերթ, ամսաթերթ, գրական պատբերականներ.- Բագին, Կամար, Ծաղիկ …
Վերջապէս շունչ մը, որ լիաթոք շնչել ըլլայ:
Շուտով ժամանէ պիտի հարիւրամեակը Հայոց ցեղասպանութեան, արդեօք հայրենիք, Արցախ, եւ Սփիւռք կարելին ընեն պիտի դիմաւորելու համար պատմութեան մեր մեծագոյն պարտութիւնը, որ պարտադրուեցաւ մեզի Օսմանեան եաթաղանով:
Ի՞նչ է վիճակը մերձաւոր Արեւելքի հայութեան: Հալէպը կրակներու մէջ է, Քեսապ վերադարձ մը կայ, այս գաղութները պիտի կարենա՞նք պահել, Իրաք-Սուրիա բոցերէն կրակ մը կրնա՞յ հասնիլ Լիբանան:
Ժամը եօթնէն մինչեւ կէս գիշեր, վերջին մեկնողները ճաշարանէն եղանք մենք առանց կարենալ լուծումներ տալու վերի բոլոր հարցերուն:
Մեր կեանքը, կեանքը աշխարհին ճիւաղներու ձեռքին է:
Ճակատագիր որ կ’ըսեն սուտ է երբ ճակատագիր պատրաստողները ճիւաղներ են ու բէթրոլի մրցակիցներ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

