Օրագրութիւն՝ Օր 8

*ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ*
Յատուկ «ՌԱԿ ՄԱՄՈՒԼ»-ին
Պէյրութ, 29 Յունիս 2014
Հանդիպում մը ունեցայ Քեսապէն գեղանկարիչ Հրաչ Այնթապլեանին հետ, որ այս գիւղախումբին ազատագրուելէն երկու օր ետք մեկնելով Քեսապ, իր ականատեսի տպաւորութիւնները պատմեց ինծի:
Հրաչ ականատես եղած էր փլատակներու, համատարած կողոպտումի, տուներու, եկեղեցիներու, դպրոցներու պատերուն վրայ արաբերէն լեզուով լուտանքներու, սպառնալիքներու եւ նոյնիսկ քանդուած գերեզմանաքարերու:
Կորսուած էր, չկար կիսանդրին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա.ին, որ գործն էր Արա Շիրազ քանդակագործին:
Քանդած էին դամբանը Հայ Կաթողիկէ վարդապետ Գլընճեանին ու անոր ոսկերոտիքը հոս ու հոն նետած:
Հրաչ ականատես եղած էր թուրքական փասփորթի մը եւ Սէուտական Արաբիայէն ղրկուած կերակուրի ծանրոցներու, որոնց վրայ գրուած էր .- Նուէր Սէուտական Արաբիայէն:
Նման մակագրութեամբ Քաթարէն ղրկուած էր շարժական հիւանդանոց մը իր բոլոր յարմարութիւններով, բուժական առաջին օգնութիւն մը ցոյց տալու, ելուզակ վիրաւորներուն մինչեւ որ ենթակաները հասցնէին մօտաւոր Թուրքիա:
Տակաւին, Հրաչ ականատես եղած էր թուրքական մակնիշով ջարդուած տասնեակ մը շտապ օգնութեան մեքենաներու:
Խօսող ապացոյցներ փլատակներու մէջ ցոյց տուող, որ քանդիչ արշաւողներ ամէն կողմ ուզած էին Հայկական գիւղերը վերածել անապատի:
Հրաչ լուսանկարած էր այդ տեսարանները, 21-րդ դարի նոր վայրագութիւնները:
Նոյն օրը այցելեցի Հայկազեան Համալսարան, որուն գեղարուեստի Մաթոսեան սրահին մէջ տեղի կ’ունենար գեղանկարչական ցուցահանդէս մը, մասնակցութեամբ հայ եւ արաբ արուեստագետներու գործերուն ի նպաստ Քեսապի մէջ տուժած մեր հայրենակիցներուն:
Տեղ մը քանդում ու կողոպուտ, սպաննութիւն, այլ տեղ գեղանկարչական ցուցահանդէս: Կեանքի պատկերներ, ուր իւրաքանչիւր կողմ իր իսկ ձեռքով իր պատկերը կը հիւսէ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

