Մուսուլից Փախստական 65 Հայ Ընտանիքներ Ցանկանում Են Մշտապէս Հանգրվանել Մայր Հայրենիքում

*ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ*
Իրաքում և Իրաքյան Քուրդստանում տեղի ունեցող ահավոր իրադարձությունները, հալածանքներն ու կոտորածները, եղեռնագործությունները Արևմուտքի երբեմնի “ձեռնասուն”, Իսլամական ծայրահեղական «ԴԱՀԷՇ»ի կողմից՝ ցնցել է աշխարհը։ Անցյալ տարի թե 2014 թ.ին, բազմիցս լինելով Էրբիլում, Դհոկում, Զախոյում, հայկական Ավզրուկ և Հավրեզ ավաններում, հիացել էին այն մեծ հարգանքն ու պատիվը, որոնք վայելում են հայկական ծաղկուն գաղթօջախի որդիներն ու դուստրերը, Իրաքի Խորհրդարանի պատգամավոր, «Փեշմերկա» Արամ Շահին Բակոյանը և նշանավոր ճարտարապետ Երվանդ Ամինյանը։ Արբանյակային հեռարձակմամբ, եռալեզու «Իշտար» հեռուստաընկերության տնորեն Ռազմիկ Մուրադյանը, Էրբիլի հայոց կառուցվող փառավոր եկեղեցվո և հայ գաղթօջախի ղեկավար Շանթ Մուրադյանը՝ պատմում էին թե ինչպես՝ նախագահ Մեսուդ Բարզանին, 5 միլիոն դոլար է նվիրել, որպեսզի Իրաքից փախստական հայերը ունենան իրենց հոգևոր տաճարը և տունը մայրաքաղաք Էրբիլում։ Ամենուրեք տեսնում էինք նախկին փոխ-վարչապետ և էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաճանի կառուցած հրաշալի ավաններն ու գյուղերը, հայերի և քրիստոնյաների, եզիդիների և քրդերի համար։
Մեր վերջին հանդիպմանը սակայն, Մուսուլի հայ եկեղեցվո հոգևոր հովիվ, իրաքյան բանակի նախկին բժշկական սպա Տեր Առաքել Գասբարյանի հետ, տխուր խոհերի մեջ թողեց բոլորիս։ «ԴԱՀԷՇ»ական գազանները հարձակվել էին (ինչպես 1915ին…), հայերի և քրիստոնյաների թաղամասերի վրա,կողոպտելով և սպաննելով, գեղեցիկ կանանց ու երեխաներին գերեվարելով և վաճառքի հանելով որպես հարճեր և ստրուկներ՝ իրենց կողմից զավթված Իրաքյան և Սիրիական տարածքներում։ Ստիպելով քրիստոնյաներին կրոնափոխ դառնալ կամ գլխահարկ վճարել ու սրահատման սպառնալիքով լքել իրենց տներն ու կալվածները, որտեղ ապրել էին տասնամյակներ կամ… դարեր շարունակ։ Տեր Առաքելին հաջողվել էր Մուսուլի վրա ԴԱՀԷՇական բորենիների հարձակվելուց մի քանի ժամ առաջ 65 հայ ընտանիքներին անվտանգ հեռացնել քաղաքից ու տեղավորել Էրբիլի, Դհոկի, Զախոյի, Ավզրուկի, Հավրեզի հայոց տներում, եկեղեցիներում։
Մի քանի օր առաջ, արևմտյան պետությունների անտարբեր աչքերի և ցինիկ վերաբերմունքից քաջալերվելով, մանավանդ որ նրանք մասնակցել էին Ա.Մ.Ն.ի ու ՆԱԹՕի կողմից Իրաքի զավթմանն ու թալանմանը, իբր թե զանգվածային ոչնչացման զենքեր “ման գալով” ու կախաղան բարձրացնելով Սադդամ Հյուսեյնին (ինչպես ԱՄՆ արտաքին գործերի նախկին նախարարուհի Հիլարի Գլինտոնի “խոստովանությունները” վկայում են ԴԱՀԷՇի բացարձակ օժանդակման մասին) այս անգամ Բաղդադի նոր “խալիֆա”ի զորքերը հարձակվեցին քրիստոնեական մեծագույն ավան, Ղարաղոշի և շրջակա գյուղերի վրա, ինչպես «Աղաջանյան»ի, միաժամանակ՝ ուղղակի ցեղասպանություն գործադրելով հայ ժողովրդի բարեկամ ու դաշնակից եզիդիների վրա, որոնք 1918թ.ին, Ջահանկիր Աղայի գլխաւորությամբ մասնակցել էին Սարդարապատի ճակատամարտին…։ Դարձյալ հազարավոր գաղթական-փախստականներ, Էրբիլի քրիստոնեական քաղաք Անկավայում, ուր եկեղեցիներն ու վանքերը, դպրոցները, տրամադրվել էին ամեն ինչ կորցրած հայ, ասորի, քաղդեացի, եզիդի, թուրքմեն, Իրաքի և Քուրդստանի քաղաքայինների։
Ի վերջո, վախենալով թե իրենց կենսական շահերը Հյուսիսային Իրաքում կարող են վտանգվել իսլամական ծայրահեղականների կողմից, մանավանդ որ մարդկային ողբերգության մանրամասները տարածվել էին զանգվածային լրատվամիջոցներով, շարժելով “քրիստոնյա” ղեկավարների “գութը”, ԱՄՆի ռազմական ինքնաթիռները մի քանի օդային ռմբահարումներով փորձում են հավասարակշռել իրավիճակը, ոչ մեկ հստակ ծրագիրներով, թե ի՞նչ է լինելու բյուրավոր գաղթականների ապագան, և ո՞վ է ջախջախելու մինչև ատամները զինված, Արևմուտքի գաղտնի օգնություններով և նաֆթի անհատնում եկամուտներով “սնուցվող” այս մարդակերպ գազանները։
_ “Մենք ձեզնից խնդրում ենք որ կապնվեք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի կազմակերպի Մուսուլից 65 հայ փախստական ընտանիքների վերադարձը և մշտական բնակությունը Մայր Հայրենիքում”,- անցած գիշեր Էրբիլից հեռախոսով հայտնեց մեր ժամանակների “Ղևոնդ Երեց” Տեր Առաքել Գասբարյանը։
Հույսով ենք որ արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ քայլերն ու կապերը, ի վերջո իրաքյան նորագույն դժոխքից կփրկի նաև մեր հարազատ եղբայրներին ու քույրերին, որոնք այսօր, հակառակ Իրաքի Հայոց հոգևոր Առաջնորդ Ավագ Սրբազանին, Իրաքյան Քուրդստանի հազար կարիքի մեջ գտնվող պետության օժանդակության, իրենց նոր կյանքը կստեղծեն Մայրենի հողում։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

