• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հրանտ Դինքի սպանությունը պետական ոճիր էր

26.07.2014   21:23

*Զրուցեց՝ Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ* Հրանտ Դինքի սպանությունից հետո դատավարությունների արդեն որերորդ փուլն է թևակոխել, որոնք սակայն  չեն բավարարում ինչպես նրա ընտանիքին, այնպես էլ՝ ստամբուլահայությանը: <Ակոս> շաբաթաթերթի հայկական ներդիրի խմբագիր Բագրատ Էսդուկեանի հետ զրույցում ևս քննարկեցինք այս թեման, որի առիթով նա մասնավորեց.

– Այդ դատավարությունների առաջինը կատարյալ թատերգություն էր: Ով էր կարկողը, ինչու՝ պարզ չէ տակավին: Երկու երեքը հայտնի են, բայց դրանց ետևում կազմակերպություն կա, որը չեն բացահայտում, թեև՝ հայ ու ոչ միայն հայ հանրությունն ինքն իր համար ամեն բան բացահայտել է: Բոլոր դատավարություններին միշտ բարձրաստճան ոստիկաններ ու զինվորականներ էին մասնակցում, պաշտոնյաներ, պետական մարդիկ:

Հրանտ Դինքի սպանությունը պետական ոճիր էր: Պարզապես պետությունն իր մեջ ունի կազմեր, որոնցով կատարում է իր սև գործերը: Այն գործերը, որոնք օրինական չեն՝ հանձնարարում են այդպիսի կառույցներին: Բայց դա, մեր կարծիքով, չի խանգարում, որ գործը դարձյալ պետական չլինի, պարզապես պետական մարդկանց առաջնահերթ պարտականությունը այդպես են կատարում և թաքնված մնում: Բոլոր պետական ոճիրներն էլ այդպես են գործում: Դրանում դատարաններն էլ իրենց բաժինն ունեն, ոստիկանությունն էլ, որոշակի առումով՝ մամուլն էլ …

Ի դեպ, առաջին նման ոճիրը չէ Թուրքիայում, նման ոճիրներ էլի են գործադրվել: Պարզապես՝ այս անգամ չէին կարծում, որ այսպիսի հետևանք կարող է ունենալ Հրանտ Դինքի սպանությունը: Երկրորդ դատավարությունից էլ որևէ ակնկալիք չունենք: Հրանտ Դինքի ընտանիքը երկրորդ դատավարությանը մասնակցությունից հրաժարվել է, բոլորը՝ այրին, զավակները, եղբայրները … Նրանք պաշտոնապես հայտարարություն են ընդունել, որ այդպիսի կատագերգությանը չեն ուզում մասնակից դառնալ:

– Նրա սպանությունից առաջ և հետո տրամագծորեն տարբեր է, չէ՞, իրավիճակը Թուրքիայում:

– Այո, անպատճառ: Հրանտ Դինքի սպանությունից հետո անգամ լռած ու մարած ազգային շատ փոքրամասնություններ գլուխ են բարձրացնում Թուրքիայում: Նոր ավյունով լցված շատ իսլամացած հայեր հայտարարեցին իրենց հայ լինելու մասին, որն այսօր Ստամբուլում, հայության շրջանում ամենաքննարկվող թեման է, թե նրանք իրավունք ունեն իրենց հայ կոչելու, թե՝ ոչ: Սա դավաճանություն է, ամենամեծ հայատյացությունը հենց սա է: Շատերը մեղադրում են նրանց, թե այդ ի՞նչ տեսակ հայ է, որ հայերեն չի խոսում, այդ ի՞նչ տեսակ հայ է, որ իսլամ է ընդունել և այլն՝ խառնահունչ մեղադրականներով:

– Թուրքիայի նախագահական ընտրությունների ելքով պայմանավորված, Հրանտ Դինքի սպանության ամբողջական բացահայտման համար որևէ փոփոխություն ակնկալում եք:

– Ոչ: Որևէ հույս չկա, նույն իշխանությունն է, որևէ բան չպիտի փոխվի, ինչի՞ մասին է խոսքը:

www.mitk.am

Spread the Word

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր