• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայութեան եւ Հայագիտութեան Կենսունակութիւնը. Խմբագրական Հայկազեան Հայագիտական ՀԱնդէսի 34-րդ Հատորին

26.07.2014   15:50

Վերջին երեսնամեակիհամաշխարհային գիտա-տնտեսական, ընկերա-քաղաքական եւ այլ նորութիւնները (օրինակ համաշխար-հային աշխարհակարգի փոփոխութիւնը, համացանցային արհես-տագիտութիւնը) աննախընթաց մղում եւ շղթայաւորուած կշռոյթ հաղորդեցին մարդկային կեանքի ընթացքին։ Այդուհանդերձ, մարդկային միտքի հակադարձութիւնը չեղաւ միանշանակ, մար-տահրաւէրները համաչափօրէն չարծարծուեցան եւ զանոնք հան-գուցալուծելու կարողականութիւնը համահաւասար չաճեցաւ։

Հայութիւնը եւս, ահա շուրջ 30 տարիներէ ի վեր ենթակայ է հա-յաշխարհը յեղաշրջող անկիւնադարձային զարգացումներու, որոնք յառաջացուցին մարտահրաւէրներ եւ խնդիրներ, ինչպէս՝

– Հայաստանի Հանրապետութեան անկախացումը, հայ պետա-կանութեան կերտման գործընթացը եւ Արցախեան ինքնիշխանու-թեան հաստատումը,

– Հայ պետականութեան եւ ազգային քաղաքական, քաղաքացիա-կան, կրօնական եւ այլ հաստատութիւններուն միջեւ փոխյարաբե-րութեանց ձեւաւորումը,

– Հայ Եկեղեցւոյ ներքին, միջեկեղեցական եւ եկեղեցի-ժողովուրդ փոխ-յարաբերութեանց բարեկարգման յապաղումը,

– Հայոց դէմ գործուած Ցեղասպանութեան հետեւանքներուն նոր հանգրուան թեւակոխումը եւ հայ-թուրք յարաբերութիւններու մարտահրաւէրները,

– Սփիւռքի աշխարհագրութեան եւ առհասարակ հայ ժողովր-դագրութեան վերաքարտէսաւորումը,

– Արեւմտահայերէնի դերի եւ տեղի սահմանափակումը,

– Հայութեան մտաւոր ոյժի նպատակամէտ օգտագործումը, յա-նուն ազգային կուռ ռազմավարութեան մը մշակումին,

– Հայ ինքնութեան ըմբռնումը եւ իսլամաց(ու)ած հայերու հայու-թեան համարկումը,

– ԻԱ. դարու համաշխարհային գործընթացներուն մէջ հայու-թեան տեղին ու դերին որոնումը։

Վերոյիշեալ իրադրութիւններէն ոմանք ունին որոշակի վաղե-մութիւն, շատեր արդէն ձեւաւորուած են, իսկ ուրիշներ տակաւին կը գտնուին սաղմնային վիճակի մէջ։

Շատ մարտահրաւէրներ ունին տարբերակուած նախօրինակ-ներ, փաստավաւերագրական տարաբնոյթ ատաղձ եւ ուսումնա-սիրուած են տարբեր խորաչափումներով։ Արտագաղթի պարա-գան օրինակ, ունի հազարամեակի վաղեմութիւն եւ առայսօր մեր հայրենիքը հարուածող լրջագոյն վտանգներէն մին է:

Այսօր, թերեւս որեւէ ժամանակէ աւելի, հայ իրականութիւնը՝ պետական, հաստատութենական, հաւաքական, կազմակերպեալ թէ անհատական երեսակներով, ենթակայ ու մասնակից է համաշ-խարհային աննախընթաց քաղաքատնտեսական, մշակութային եւ այլ գործընթացներու: ԻԱ. դարու միջազգային եւ հայկական քա-ղաքական, ռազմավարական, քաղաքակրթական եւ այլ զարգա-ցումներու լոյսին տակ, հայագիտութեան դիմաց կը բացուին ու-սումնասիրութեան բոլորովին նոր հորիզոններ, պահանջելով մեր-ձեցման նոր տրամաբանութիւն՝ ելակէտերու, հարցադրումներու, նշանակէտերու եւ մեթոտներու առումով։

Ժառանգուած հայագիտական աւանդը եւ յառաջացած ու մատ-չելի հայաբանութիւնը՝ հայագիտական տարաբնոյթ, տարորակ եւ բազմատարր հումքը, առարկայական հիմք կը հանդիսանան վե-րոյիշեալ մարտահրաւէրներու նորովի վերլուծութեան եւ մեկնա-բանութեան:

Ուստի, ԻԱ. դարու հայագիտութիւնը, պարտի նորապէ՛ս սա-տարել հայութեան եւ գիտութեան յառաջընթացին, որովհետեւ պե-տականութեան գոյառումով հայագիտութեան փոքրագոյն բջիջին ու մեծագոյն դերակատարին՝ հայ անհատին, կարգավիճակի բոլոր երեսակները ենթարկուեցան յեղաշրջումի։ 1991էն իվեր, արդարեւ, հայը ամէնուրեք սկսաւ վերածուիլ պետականակիր անձի։

Հայագիտութեան նոր տրամաբանութիւնը կ’ենթադրէ.-

  • Հայաբանութեան՝ հայագիտական հումքի խորքային, համադ-րուած եւ փոխ-համաձայնեցուած մշակում,
  • Սաղմնային վիճակի գործընթացներու վիճակագրական, ա-ռարկայական յստակ փաստագրում (օրինակ, պէտք է սկսիլ Միջին Արեւելքի հայութեան ժողովրդագրական տեղաշարժի գիտական վաւերագրումը)։
  • Ընթացիկ հարցերու գիտական քննարկում եւ հանգրուանային համեմատական վերլուծում,
  • Ցարդ հաւաքուած նիւթի եւ նմանօրինակ նախընթացներու հիմամբ համաժամանակեայ եւ տարժամանակեայ փորձառու-թեանց քննարկում,
  • Նորայայտ սկզբնաղբիւրներու եւ գիտավերլուծական նորա-տեսակ մեթոտներու համադրեալ օգտագործում,
  • Հարցերու քննարկումներու ոչ-պարագայական, այլ կանխա-սերտուած եւ համակարգուած, օրինաչափ, հետեւողական, յարա-տեւող մօտեցում,
  • Գիտավերլուծական արդիական հմտութիւններով օժտուած ե-րիտասարդ մասնագէտներու պատրաստում եւ անոնց ներուժի նպատակամէտ օգտագործում,
  • Հայագիտական եւ արտա-հայագիտական ուսմունքներու գոր-ծակցութիւն եւ առողջ փոխազդեցութիւն, գիտա-ուսումնասի-րական նորագոյն ձեռքբերումներու օգտագործումով,
  • Հայագիտական ուսումնասիրութեանց բերքի օգտագործում ի նպաստ հայ ազգային պետական, ընկերաբանական, քաղաքակր-թական միտքի զարգացումին եւ ազգային միասնութեան գաղա-փարին ամրապնդումին,
  • Հայութեան կարողականութեան ռազմավարական համադ-րում եւ օգտագործման կենսականացում։

Յիրաւի, այս եւ նման այլ միջոցառումներ պիտի կենսաւորեն քսանմէկերորդ դարու հայագիտութիւնը, որ արտացոլումն է հայութեան կենսունակութեան:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Հայր Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանեան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Արտա Էքմէքճի (ի պաշտօնէ)-Արշալոյս Թոփալեան-Արմէն Իւրնէշլեան-Անդրանիկ Տագէսեան (պատ. քարտուղար)

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

Սիլվիա Աճէմեան-Ժիրայր Դանիէլեան-Երուանդ Երկանեան-Հրանոյշ Խառատեան-Մուրատ Հասրաթեան-Հրաչ Չիլինկիրեան-Մկրտիչ Պուլտուքեան-Սեդա Տատոյեան-Սուզըն Փեթի-Պերճ Ֆազլեան

Հայաստանի Մէջ ՀՀՀի Ներկայացուցիչ՝

Արծուի Բախչինեան

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

 

Խմբագրական

Հայութեանեւ ՀայագիտութեանԿենսունակութիւնը

 

ՅՕԴՈՒԱԾ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Արմենակ Եղիայեան                                                                                      9

Օ   Տառը

Վարդան Պետրոսեան                                                                                     21

Հին Հայերէնի Բացառական Հոլովի Վերջաւորութիւնների Ծագումը

Յակոբ Յարութիւնեան                                                                                    37

Պեւտինգէրեան Քարտէզի Արտաշատ-Սատաղ Ճանապարհի Չպարզաբանուած 6 Կայարանների Տեղանուան եւ Տեղադրման Խնդիրը

Գէորգ Մադոյեան                                                                                47

Հայոց Ծագումնաբանութեանն Առնչուող Դրուագներ Եղիշէի Արարածոց Գիրքի Մեկնութեան Մէջ

Նայիրա Կիլիչեան                                                                              65

ԼազՊարըՀայ Եւ Յոյն Մշակոյթներում

Տիգրան Սիմեան                                                                                 79

Հին Թիֆլիսը՝ Իբրեւ Մշակոյթների Երկխօսութեան, Սահքի Միջավայր

Վահրամ Շեմմասեան                                                                                      97

Մուսա Լեռան Հայութեան Տնտեսական Վիճակը ԺԹ. Դարէն-Ի. Դարասկիզբ

Խորեն Գրիգորեան                                                                              127

Հայաստանի Առաջին Հանրապետութեան Թղթադրամները

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Արմէն Պետրոսեան                                                                            135

Դիցանունից Ցեղանուն. Մի Հնագոյն Պաշտամունքի Հետքեր Հայաստանում

Յովհաննէս Խորիկեան                                                                                  143

Սատրապութիւնների Հերոդոտեան Ցուցակը (Պատմաաշխարհագրական Քննութիւն)

Աննա Արեւշատեան                                                                         163

Յաղագս Գիտութեան Ձայնից Մեկնութեան Հեղինակի Հարցի Շուրջ.Անանիա Նարեկացի՞, թէ՞ Անանիա Շիրակացի

Մհեր Նաւոյեան                                                                                169

ՃԺԲ Սաղմոսն Ու Յարակից Սեռերը Առաւօտեան Եւ Արեւագալի Ժամերգութիւններում (Եւս Մէկ Անգամ Մովսէս Քերթողահօր Յաղագս Կարգաց Եկեղեցւոյ Բացայայտնութիւնք Երկի Շուրջ)

Արսէն Շահինեան                                                                             195

Արմինիյա Արաբական Նահանգի Ու Նրա Վարչական Միաւորների Բնակչութեան Մօտաւոր Թուաքանակը

Արծուի Բախչինեան                                                                         205

Հայաստանի Հանրապետութիւն Եւ Չէխոսլովակիա (1918-1920).

Երկու Նորանկախ Հանրապետութիւնների Առաջին Կապերը

Քնարիկ Աբրահամեան                                                                                   215

Ինքնութեան Յաղթահարման Բարդոյթը

Փիթըր Սուրեանի Միրի Վէպում

Վիքի Չափարեան                                                                             221

Հայկական Ցեղասպանութիւնը՝ Մ. Նահանգներու Նախագահ Ճորճ Ու. Պուշի եւ Պարաք Օպամայի Ելոյթներուն Ընդմէջէն

Եւգենիա Պատուրեան, Վալենտինա Գէորգեան,                           257

Մարիամ Մաթեւոսեան

Արդեօ՞ք «Googling»ը Տեխնիկա է. Ի՞նչ Կարող Է Բացայայտել Համացանցը Հայաստանի Հանրապետութեան Հասարակական Կազմակերպութիւնների Մասին

Աշոտ Հայրապետեան                                                                                    269

Բառակերտութիւնը Որպէս Լեզուի

Հաղորդակցական Գործառոյթի Իրացում

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Կարինէ Ալեքսանեան                                                                                     283      

Ալեքսանդրապոլի Գաւառի Տեղական Իշխանութեան Գործունէութիւնը Թուրքական Ռազմակալման Շրջանում (Մայիս-Դեկտեմբեր 1918)

Անդրանիկ Տագէսեան                                                                                    301

Բանահիւսական Գոհարներ Հաճնոյ Բարբառով

Կարինէ Ռաֆայէլեան                                                                                     309

Դերենիկ Դեմիրճեանի Նորայայտ Ձեռագիրը.

Ղարաբաղի Եւ Նախիջեւանի Արծարծումներ

Վարդան Մատթէոսեան                                                                   339

Թէոդիկին Ուղղուած Նորայայտ Նամակներ

Զաւէն Մսըրլեան                                                                              377

Ջանքեր՝ Զուիցերիոյ Խորհրդարանին Կողմէ

Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Գծով

 

ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Արմէն Սարգսեան                                                                            389

Առած-Ասացուածքները, Անէծք-Օրհնանքները Եւ Հանելուկները Արցախի Բանահիւսութեան Մէջ

 

Աշոտ Գ. Մանուչարեան                                                                   403

Թուագրութեամբ Հնագոյն, Թ. Դարի Խաչաքանդակ Քար Մեղրու Տարածաշրջանից

Թամարա Մինասեան                                                                                   411

Գտչավանքի Եւ Դիզակ Գաւառի Ձեռագրական Ժառանգութիւնը

ԼիլիանՅովակիմեան                                                                                     425

ՀայըԵւՀայկականըՖէօդորՏիւտչեւի

Beglets  (Փախստականը)Վէպում

Յասմիկ Եսայեան                                                                             433

Կալիֆորնիայի Հայ Պարբերական Մամուլը 1900-1930ականներին

Էտուար Թորիկեան                                                                          451

Նիկողոս Թահմիզեանի Երաժշտագիտական Ներդրումը

 

ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

Հրանուշ Խառատեան                                                                       

Ի. Դարի Միջնադար (Իսլամացուած, Իսլամացած,                                         465

Ալեւիացած, Ծպտեալ Հայերը Թուրքիայում) (Բ.)                      

Դանաբուրան Գիւղի Միակ Հայկական Ընտանիքը                                     479

Էլ Վախենալու Բան Չի Մնացել, Ամէն Ինչ Էլ Արել                                     485

Են Մեզ Հետ

Ստամբուլի Հայերը Անատոլիայից Եկած Հայերի                                         497

Հայութիւնը՝ Քիչ, Քրդութիւնը՝ Մեծ Են Ընդունում

Թունջելիի Հայը                                                                                                         502

Սովորաբար Մարդու Ծագումը, Որքան Էլ Թաքցնի,                                    511

Ինչ Որ Կերպ Իմացւում է

Ես Հայ Չեմ, Անշուշտ. Չնայած Իմ                                                                      519

Բոլոր Ազգականներն, Իսկապէս, Կարծես Թէ Հայեր Են

Իսրայէլցիների, Յոյների, Վրացիների Նկատմամբ                                        524

Ատելութիւն Չկայ. Մեծ Ատելութիւնը Հայերի Նկատմամբ Է

Իրենց Հայ Լինելը Չեն Ժխտում, Բայց Շատ Են Ձուլուել,                            539

Մուսուլման Են Դարձել

 

ԳՐԱԽՕՍԱԿԱՆՆԵՐ

Անի Կոջոյեան                                                                                               563

Իրլանտա Եւ Հայաստան. Լեզուի, Պատմութեան Եւ Պատումի Ուսումնասիրութիւններ, խմբ.՝ (Մաքսիմ Ֆոմին, Ալվարդ Ճիւանեան, Սիմըս ՄըքՄաթունա

Վարդի Քէշիշեան                                                                              567

Սէն Արեւշատեան, Սարգիս Բերիացի, Յաղագս Աշխարհի Եւ Այլ Մասնաւոր Իրաց

 

Ռաֆֆի Չերչեան                                                                               573

Քլոտ Մութաֆեան, Արեւելքի Հայաստանը (ԺԱ.-ԺԴ. Դար)

Թէոֆանիս Մալքիտիս                                                                                  575

Վարուժան Պօղոսեան,Զմիւռնիոյ 1922ի Աղէտը (Փաստաթուղթերու Ժողովածու)

Վարդան Մատթէոսեան                                                                 577

Անդրանիկ Տագէսեան եւ Արմէն Իւրնէշլեան,

Լիբանանահայ Գիրքը 1894-2012 Մատենագիտական Ցանկ

 

ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ                                               595

Վահան Սարգսեան (1954-2011), Պետրոս Հաճեան (1933-2012), Նիկոլայ Քոթանջեան (1948-2013), Մարջըրի Յուսէփեան (1922-2013), Բաբկէն Յարութիւնեան (1941-2013), Ռուբէն Գասպարեան (1962-2013), Էդիկ Զոհրաբեան (1939-2013), Ալմաստ Զաքարեան (1923-2013), Բորիս Զուրապով (1945-2013), Արաքսի Սարեան (1937-2013), Մհեր Կարապետեան (1939-2013), Արսէն Արք. Բէրբէրեան (1937-2013)

 

ՑԱՆԿԵՐ

Եղիա Ներսէսեան                                                                             627

Հայ Դրամագիտութեան Մատենագիտութիւն

 

ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկազեան Հայագիտական Հանդէսի ԼԳ. Հատորի                       639

Շնորհանդէսը Պէյրութի Մէջ

Աշխատակիցներու Ուշադրութեան                                                                      643

Բովանդակութիւն                                                                                                        647

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր