ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները վեճի բռնվեցին

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներն առաջին ընդհարումն ունեցան. վեճի մասնակիցներն էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նորընտիր պատգամավորների միջև ընդհարումը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի և արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ որոշ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին ու նրանց գործունեությանը: Քննադատական ելույթի ընթացքում չշրջանցեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին:

Նախկին դեսպանի որդին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն առաջինն արձագանքեց Բաբաջանյանին՝ հորդորելով նրան չշարունակել, իսկ կրքերն ավելի թեժացան, երբ ամբիոնին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Թույլ չեմ տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի»,- ասաց Աբովյանը:

Պատգամավորի ելույթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքից հետո նրան պատասխանեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, որից հետո բանավեճը վերածվեց լեզվակռվի:

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը, վեճը հարթելով, պատգամավորներին հորդորեց հարգել ԱԺ պատգամավորի ինստիտուտը:

«Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: Հերթագրվեք և ամբիոնից խոսեք։ Խնդրում եմ պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարևոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ ու նախագահության նկատմամբ: Հետայսու, եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է քաղաքական երեք ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

New parliament’s first heated clash: MP son defends ex-ambassador father’s name amid criticism, sparks noisy altercation

The first heated dispute has already taken place in the new Armenian parliament, just two days after the inaugural sitting.

The altercation happened as MP Arman Babajanyan from the Lusavor Hayastan opposition party clashed with Proserpous Armenia, the other opposition party, MP Arman Abovyan.

The parliament was debating the election of a chairperson for the foreign relations committee, and during exchange of ideas with nominee Ruben Rubinyan, MP Babajanyan also addressed several Armenian ambassadors and their activities abroad. He criticized several ambassadors, including former ambassador to Ukraine Andranik Manukyan.

But, the former ambassador’s son himself was in the audience. Davit Manukyan, the son of Andranik Manukyan, is a Member of Parliament from the Prosperous Armenia faction. He called on Babajanyan to stop the critisizm, but things got heated when Prosperous Armenia faction secretary Arman Abovyan took the floor.

“Everything that was said about former ambassador to Ukraine Andranik Manukyan is a lie. I will not allow for disinformation to be voiced from this floor,” he said.

Lusavor Hayastan faction leader Edmon Marukyan reacted, and then the debates turned into a noise and heated altercation.

Speaker Ararat Mirzoyan called for order and demanded lawmakers to respect one another.

“I am asking you to maintain respect towards the important institution of lawmaker, for each other and the chairmanship. From now on, if you have things to settle, leave it outside,” Mirzoyan said.

Ազրպէյճանական Ընդդիմութիւնը Կը Պատրաստուի Մեծ Հանրահաւաք Իրականացնել

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ –   Ազրպէյճանի մայրաքաղաք Պաքուի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերու ազգային խորհուրդ»-ին  թոյլատրած է Յունուար 19-ին հանրահաւաք իրականացնել:

Այս մասին, ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, կը յայտնէ ազրպէյճանական azadliq.info լրատուական գործակալութիւնը:

Քաղաքապետարանը թոյլատրած է հանրահաւաքը իրականացնել Պաքուի Եասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտին մէջ:

Ազրպէյճանի ժողովրդավարական ուժերու ազգային խորհուրդը ձեւաւորուած է 2013-ին Ազրպէյճանի մէջ կայացած նախագահական ընտրութիւններէն ետք՝ շարք մը ընդդիմադիր ուժեր միաւորելով իր մէջ:

Սրընթաց Յեղափոխութիւնները Տեղի Պիտի Ունենան Նաեւ Մեր Ամէնօրեայ Կեանքին Մէջ. Արմէն Սարգսեան

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ –   Պաշտօնական այցով Արաբական Միացեալ Էմիրութիւններ գտնուող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան մայրաքաղաք Ապու Տապիի մէջ մասնակցած է միջազգային «Ապու Տապի կայունութեան շաբաթ» համաժողովի մասնակից պատուիրակութիւններու ղեկավարներուն պատուոյն տրուած ընդունելութեան եւ հանդէս եկած է ելոյթով: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն կը տեղեկացնեն, որ, շնորհակալութիւն յայտնելով Արաբական Միացեալ Էմիրութիւններու ղեկավարութեան ու կառավարութեան հրաւէրի եւ համաժողովին մասնակցելու հնարաւորութեան համար, Հանրապետութեան նախագահը անդրադարձած է մի քանի հարցերու:

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ ապրում ենք 21-րդ դարում, մի դար, որը շատ իւրայատուկ է, որտեղ աշխարհը փոխկապակցուած է, որտեղ ամէն բան տեղի է ունենում լոյսի արագութեամբ։ Սա բացարձակ ուրիշ աշխարհ է։ Երկու-երեք բանի մասին ցանկանում եմ կարճ խօսել։ Առաջինը՝ կլոպալիզացիան։ Կան քննարկումներ, թէ կլոպալիզացիան այսօր կանգ է առել։ Ես բացարձակապէս համաձայն չեմ դրա հետ։ Կլոպալիզացիան այլեւս մակրօգործընթաց չէ, այն միկրօգործընթաց է։ Աշխարհում մարդիկ, առեւտուրը, յարաբերութիւնները, կապերը, տեղեկութիւնն այնքան փոխկապակցուած են, որ կլոպալիզացիան շարունակուելու եւ աճելու է շատ աւելի մեծ արագութեամբ։ Երկրորդը՝ մենք խօսում ենք ինտուսթրիալ յեղափոխութեան՝ չորրորդ ինտուսթրիալ յեղափոխութեան մասին։ Այն ինչ մենք կունենանք, լինելու է սրընթաց կամ հաստատուն յեղափոխութիւն, քանի որ տեղի է ունենալու ե՛ւ գիտութեան, ե՛ւ տեխնոլոգիաների, ե՛ւ առեւտրի ոլորտներում, կենսաբանութեան մէջ, ինչպէս նաեւ մեր վարքագծում»,- նշած է Արմէն Սարգսեան։

ՀՀ նախագահը ընդգծած է, որ սրընթաց յեղափոխութիւնները տեղի պիտի ունենան նաեւ մեր ամէնօրեայ կեանքին մէջ։ Անոնք տեղի կ’ունենան նաեւ այսօր, որուն օրինակը Հայաստանն է։

«Շուրջ մէկ տարի առաջ՝ Ապրիլի 9-ին, ես դարձայ Հայասանի Հանրապետութեան նախագահ։ Դրանից օրեր առաջ սկսուել էր յեղափոխութիւն, սկսուել էր հինգ անձով, այնուհետեւ նրանք դարձել էին 100, 500, 1000, 5000… Երկու շաբաթուայ ընթացքում մենք ունէինք յեղափոխութիւն, որին մասնակցում էին հարիւր հազարաւոր մարդիկ։ Եւ այս ամէնը կազմակերպուած չէր, այս ամէնը քաղաքական ուժը չէր, որ իրականացրեց: Դա Ֆէյսպուքի յեղափոխութիւն էր, 21-րդ դարի յեղափոխութիւն։ Այսինքն՝ սրընթաց յեղափոխութիւնները տեղի են ունենալու նաեւ քաղաքական կեանքում։ Աշխարհը օր-օրի դառնում է աւելի ու աւելի ոչ դասական։ Ցանկանում եմ օրինակ բերել քուանտային ֆիզիկայից: Հարիւր տարի առաջ ֆիզիկոսները հասկանում էին ամէն բան, ինչ տեղի էր ունենում աշխարհում, եւ կարող էին ամէն բան բացատրել։ Սակայն աստիճանաբար ի յայտ եկան երեւոյթներ, որոնք նրանք չէին կարող բացատրել, քանի որ դասական մեխանիկայի գաղափարներն այլեւս չէին աշխատում, դասական ֆիզիկայի տրամաբանութիւնը չէր աշխատում։ Եւ այս ամէնը շարունակուեց այնքան, մինչեւ հսկաներից մէկը` Ալպերթ Այնշթայնը, ստեղծեց մի բան, որն առնչուում էր տարրական մասնիկների վարքագծին, ինչը բացարձակապէս դասական չէր։ Դասական ֆիզիկայում, որպէսզի մասնիկներն Ա կէտից գնային Բ կէտ, պէտք է անցնէին յստակ ճանապարհով։ Մինչդեռ քուանտային ֆիզիկայում կամ փոքր մասնիկների ֆիզիկայում այդ մասնիկները հաւանականութեան տեսութեամբ կարող էին լինել ցանկացած կէտում։ Այսինքն՝ սա բնական աշխարհը դիտարկելու բացարձակ տարբերուող տեսակ է»,- աւելցուցած է ան:

Արմէն Սարգսեան ընդգծած է, որ 21-րդ դարուն մուտք կը գործենք համաշխարհային վտանգներու, ինչպէս նաեւ քաղաքականութեան վարքագիծի ժամանակաշրջան։ Ըստ իրեն՝ ընկերային, քաղաքական իրադարձութիւնները 21-րդ դարուն բացարձակապէս տարբերող վարքագիծ պէտք է ունենան։ Համաշխարհային վտանգներու վարքագիծը արհեստագիտութիւններու, համաճարակներու կամ ահաբեկչութեան պարագային ամբողջովին պէտք է տարբերի 20-րդ դարու անոնց վարքագիծէն։ Նիւ Եորքի կամ Ուաշինկթընի մէջ այդ վտանգները կրնան ողջ երկրագունդով մէկ մեծ փոփոխութիւններու պատճառ դառնալ։ Մարդիկ կրնան միլիառաւոր տոլարներ կորսնցնել։

«Հետեւաբար, եթէ ռիսկերը քուանտային են, դրանց լուծումները եւս պէտք է քուանտային լինեն։ Ուստի, բարի գալուստ 21-րդ դար, որտեղ ձեզնից իւրաքանչիւրը պէտք է մտածի տարբեր, որտեղ ձեզնից իւրաքանչիւրը պէտք է լինի ստեղծարար, ինչպէս նաեւ քուանտային…

Այստեղ ցանկանում եմ կանգ առնել, քանի որ սրանք պարզապէս փոքր հատուածներ են իմ գրքից, որն աւարտում եմ: Այն կը հրատարակուի գարնանը եւ կոչուելու է «Համաշխարհային ռիսկերի քուանտային վարքագիծը»,- նշած է Արմէն Սարգսեան:

Հայկական Գործարարութիւնը Ամբողջ Աշխարհի Մէջ է, Անոր Շնորհիւ Համագործակցութեան Ներուժը Անհամեմատ կը Մեծնայ. Արմէն Սարգսեան

January 15, 2019ArekyԱշխարհՀայաստան -Պաշտօնական այցով Արաբական Միացեալ Էմիրութիւններ գտնուող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան, Ապու Տապիի մէջ, Յունուար 15-ին, հանդիպում ունեցած է Արաբական Միացեալ Էմիրութիւններու պետական նախարար Սուլթան Ալ Ճապերի հետ՝ քննարկելու տնտեսութեան տարբեր ոլորտներու մէջ համագործակցութեան հեռանկարները։

Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցներու հետ կապերու վարչութեան փոխանցած տեղեկութիւններով՝ հանրապետութեան նախագահը նշած է, որ Հայաստանը թէեւ փոքր երկիր է, բայց հայերը համաշխարհային եւ սերտօրէն փոխկապակցուած ազգ են: Եւ երբ ինք, իբրեւ նախագահ, կը խօսի համագործակցութեան մասին՝ նկատի ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետութիւնը, որովհետեւ հայերը, հայկական գործարարութիւնը աշխարհի մէջ ամէնուր են, որուն շնորհիւ համագործակցութեան ներուժը անհամեմատ կը մեծնայ։

Զրուցակիցները համաձայնած են, որ իբրեւ առաջին քայլ, ԱՄԷ-էն պատուիրակութիւն այցելէ Հայաստան՝ տեղւոյն վրայ հնարաւորութիւններուն ծանօթանալու, քննարկումներ ունենալու եւ եղած առաջարկները գործնական հիմքերու վրայ դնելու համար։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան Երկուշաբթի, Յունուար 14-ին պաշտօնական այցելութեամբ մեկնած էրԱրաբական Միացեալ Էմիրութիւններ (ԱՄԷ): Նոյն օրը, նախագահը ընդունուած էր Ապու Տապիի թագաժառանգ, ԱՄԷ-ի Զինուած ուժերու գլխաւոր հրամանատարի տեղակալ Շէյխ Մուհամմատ պըն Զայէտ ալ Նահեանի կողմէ:

Court delays hearing on prolonging Kocharyan’s pre-trial detention until January 16

A Yerevan court of general jurisdiction was examining the motion of the Special Investigation Service (SIS) of Armenia on prolonging the pre-trial detention of 2nd President of Armenia Robert Kocharyan by 2 months on January 15, ARMENPRESS reports Vahagn Muradyan, an official of the Prosecutor General’s Office, told the reporters.

“During the court session the motion of the SIS to prolong Robert Kocharyan pre-trial detention by 2 months was being examined. The court asked questions to the investigator, prosecutors, the advocates presented their objections, but they have not finished yet. The session has been delayed and will take place on January 16, 11:00”, Muradyan said.

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 15-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Դատական նիստի ընթացքում քննարկվել է ՀՔԾ-ի Ռոբերտ Քոչարյանի ժամկետը ևս երկու մասով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը հարցեր է տվել քննիչին, դատախազներին, պաշտպաններն իրենց առարկությունները ներկայացրեցին,սակայն դեռ չեն վերջացրել: Նիստը հետաձգվել է և կկայանա հունվարի 16-ին ժամը 11:00-ին»,- ասաց Մուրադյանը:

 Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում գրել է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում մեր բարեկամ հայ ժողովրդին և մաղթում բարեկեցություն»:

Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն:

Georgian President congratulates Nikol Pashinyan

 Georgian President Salome Zurabishvili congratulated Nikol Pashinyan on being elected Prime Minister of Armenia.

“My sincere congratulations to Nikol Pashinyan on his appointment as Prime Minister of Armenia. My best wishes for his success and for the welfare of our friends, the Armenian people” ARMENPRESS reports Zurabishvili tweeted.

Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը»,- ասաց Հովակիմյանը:

Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3  պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր:

Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ ՄիրզոյանըԱզգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի ևԼենա Նազարյանի թեկնածությունըիսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնըՍահմանադրության համաձայն պետք է տրվեր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէմեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: