• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ ներկայացուցիչները Բեյրութում կգնահատեն կարիքները. հնարավոր է աջակցություն շենքերի վերականգնմանը

07.08.2020   20:38

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել Բեյրութում ավերված մի քանի շինությունների վերականգնումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Բեյրութ աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հրաչյա Հակոբյանի հետ օգոստոսի 7-ին կմեկնի Բեյրութ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Օգոստոսի 8-ին Լիբանան կուղարկվի նաև առաջին հումանիտար ինքնաթիռը՝ 12 տոննա մարդասիրական բեռով։

«Սա մարդասիրական 3 թռիչքից առաջինն է լինելու: Բնական է, որ Հայաստանի կառավարությունը պայթյունից հետո ձեռք մեկնեց Բեյրութին, տեղի ժողովրդին: Հայաստանն օգնություն կուղարկի Լիբանանի կառավարության ներկայացրած ցուցակի հիման վրա: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել ավերված որոշ շինությունների վերականգնումը, պարզապես պետք է տեղում տեսնենք այդ ամենը և իրատեսորեն որոշենք, թե ինչը կարող ենք մեզ վրա վերցնել»,- նշեց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով` Հայաստանը ձեռք է մեկնում ոչ միայն հայկական համայնքին, այլև Լիբանանի ողջ ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայ համայնքը:

Սինանյանը պատրաստվում է նաև քննարկել լիբանանահայերի հայրենադարձության հարցը։ 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր