• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը

30.07.2020   20:02

 Վաշինգտոնի Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀԻ կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ ինստիուտը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությամբ և դրան հաջորդած գործընթացներով:

«Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին հայտարարել էր, որ ադրբեջանական հրթիռները կարող են հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին: Նման ակցիան Չեռնոբիլի ժամանակակից կրկնություն կլիներ և էքզիստենցիալ սպառնալիք կլիներ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև լիովին կհակասեր օրենքի գերակայությանը»,- նշված է հոդվածում:

Ինստիտուտի նախագահ Լարիգակիսն ընդգծել է նաև Ադրբեջանին Թուրքիայի սատարելու հանգամանքը, նշելով, որ Թուրքիան նեոօսմանական նկրտումներ ունի նաև Միջերկրածովյան ավազանում:

«Հայերի և հույների միջև միշտ գոյություն են ունեցել ամուր կապեր։ Դա այժմ արտացոլվում է միջկառավարական մակարդակով եռակողմ դաշինքում, որը զարգանում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև։ Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում անհրաժեշտ է պաշտպանել իրավունքի գերակայությունը, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ լարվածության թուլացմանը: Դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ է դադարեցնել անընդունելի հռետորաբանության կիրառումը և Հայաստանի հետ վստահության ամրապնդման բարեխիղճ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանգեն ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Լարիգակիսը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր