• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Պարետն առաջիկայում կհրապարակի գրադարանների, թանգարանների, թատրոնների վերաբացման ուղեցույցներ

29.07.2020   20:36

Պարետատունն առաջիկա օրերին կհրապարակի մանրամասն ուղեցույցներ` գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ներկայումս վերջնականացվում են վերաբացման համար նախապայման հանդիսացող կանոնները և ժամկետները։ Նշածս ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փորք ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- ասաց Ավինյանը։

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 1853 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 160380 թեստավորում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր