• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

24.07.2020   19:50

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 12-ից Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայով լարվածություն հրահրեց Հայաստանի հետ սահմանին` Տավուշի մարզի ուղղությամբ անգամ հրթիռակոծության ենթարկելով ոչ միայն մարտական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը։ 

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին մի շարք երկրներում տեղի են ունենում նաև ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը և նշել, որ այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր