• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Գիշերը հակառակորդը կրակոցներ է արձակել նաև Ճամբարակի ուղղությամբ

20.07.2020   16:07

Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրակոցներ են արձակել նաև Ճամբարակի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Տավուշի ուղղությամբ եղել են տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում կրակոցներ`հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև կրակոցներ այլ մարզերի ուղղությամբ: Մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ են եղել կրակոցներ, օգտագործվել է  ավտոմատ նռնականետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդի դիպուկ կրակոցներին պատասխանել են թիրախային դիպուկ կրակով:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր