Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին:
Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

