• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել էր մարդասիրական օբյեկտը․ռուս զինթղթակցի ռեպորտաժը

20.07.2020   16:06

Ռուս ռազմական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով ադրբեջանական բանակի կողմից հրետակոծված «Տեվուշ տեքստիլը», որը դիմակներ է արտադրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ի՞նչ օբյեկտների ուղղությամբ է հարվածում ադրբեջանական բանակ. դիմակներ արտադրող ֆրանսիական գործարան/ սահմանամերձ Բերդ» վերնագրով տեսանյությում Պեգովը նշում է, որ ադրբեջանական բանակը Դ-30 հաուբից հրանոթից առնվազն 4 արկ է նետել մարդասիրական օբյեկտի ուղղությամբ։

«Գործարանի 90 տոկոսը արտադրում է դիմակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Եվ խոսքը այստեղ գործարանի աշխտակիցների անվտանգության մասին չէ։ Թվում է, թե ամբողջ աշխարհը պետք է միավորվեր կորոնավիրուսի դեմ պայքարում և միասին հաղթահարեր այն։ Եվ այդ ընթացքում ադրբեջանական բանակը անբացատրելի պատճառերով և շարժառիթներով հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա»,- նշել է Պեգովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր