Միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել ատոմակայանի մասին Ադրբեջանի ահաբեկչական հայտարարությունը

Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մասին գրել է հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը, նույն հոդվածում նաև հիշեցրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին ՝ նրան մեղադրելով Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունների» համար:
Ադրբեջանի այս սպառնալից հայտարարությունը չի վրիպել նաև «ՌԻԱ Նովոստի»-ի, РБК -ի, «Ինտերֆաքս»-ի ուշադրությունից: Դրանք մեջբերել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

