Հայկական կողմի թույլտվությամբ՝ տեղափոխում են ադրբեջանական զինծառայողների դիակները

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիերը և ինչպես է հակառակորդը հայկական կողմի թույլտվությամբ զոհերին տեղափոխում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը նշել է, որ հրապարակումն արվել է ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության։
24-ժամյա հրադադարից հետո հուլիսի 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները Տավուշի սահմանագոտում՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հրետանու աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, սակայն հայկական ստորաբաժանումների գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ի գիշերվա մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են մոտենալ նույնիսկ մեկ-երկու տասնյակի։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

