• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում. Ատոմակայանին հարվածելու սպառնալիքները կհասցվեն միջազգային հանրությանը

16.07.2020   18:05

Ժնևյան կոնվենցիաներին կից արձանագրությունը, ինչպես նաև ընդհանուր մարդասիրական իրավունքն արգելում է հարձակումները վտանգավոր ուժեր պարունակող շինությունների, մասնավորապես ատոմակայանների վրա: Ադրբեջանի՝  Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալից հայտարարությունները բոլոր հնարավոր եղանակներով կհասցվեն միջազգային հանրությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքներին:

«Ժնևյան կոնվենցիաներին կից առաջին լրացուցիչ արձանագրությունը և ընդհանուր միջազգային մարդասիրական իրավունքն արգելում են հարձակումներն այն շինությունների, հաստատությունների, կառույցների վրա, որոնք վտանգավոր ուժեր են պարունակում: Դրանց թվին են դասվում մասնավորապես ատոմակայանները: Նման կարգի հարձակումները դիտարկվում են որպես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լուրջ խախտումներ և դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ պետք է այս կարգի հայտարարությունները հասցնել միջազգային հանրությանը՝ տարբեր և բոլոր հնարավոր եղանակներով, և ըստ էության նաև Կարմիր Խաչի միջազգաին կոմիտեի միջոցով, որը թեև գործում է կոնֆիդենցիալ եղանակով, բայց այդուհանդերձ տեղեկացնել, որ նման կարգի հայտարարությունները կարող են լրջագույն վտանգ սպառնալ խաղաղությանը և միջազգային անվտանգությանը:

Հայաստանը հուլիսի 12-ից սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:

Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր