• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամենասեղմ ժամկետում լուծվելու է հրետակոծված բնակարանների վերականգնման հարցը․ մարզպետ

16.07.2020   14:40

 Տավուշի մարզպետանարանը հուլիսի 16-ին քննարկումներ է ունեցել Կառավարության հետ և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։  Այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների, բնակարանների վերականգնման աշխատանքով։ Այն բնակարանների փոխարեն, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը։ Ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն այդ առումով և վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը»,- ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր