• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Չինարիի բնակչի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

16.07.2020   17:53

Հակառակորդի հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից  վիրավորված Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։ Աայս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնում ենք նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր