• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան

07.11.2018   22:32

 ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը:

«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ նշել է Վիգեն Սարգսյանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր