• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արա Բաբլոյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

07.11.2018   22:40

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյաննառաջիկա խորհրդարանական ընտրութուններին չի մասնակցելու, նա գնում է առողջապահության ոլորտ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` նա այս մասին հայտնեց նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Չեմ մասնակցելու ընտրություններին, որ երիտասարդներն առաջադրվեն: Գնում եմ առողջապահության ոլորտ: Չառաջադրվելու այլ պատճառ չկա: Ես 71 տարեկան եմ, բավական է, որքան գործունեություն եմ ծավալել քաղաքականությունում: Կարծում եմ, որ հիմա երիտասարդ և փորձառու մարդիկ պետք է մասնակցեն»,-ասաց Բաբլոյանը:

Նա ասաց, որ իր որդին ևս չի առաջադրվելու: Բաբլոյանը նշեց, որ ինքը հանրապետական կուսակցությանն անդամագրվել է միայն նրա համար, որ կուսակցությունը մոնոպոլիզմի, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով էր գնում: «Ես եղել եմ իշխանության մեջ, կառավարության անդամ 1991-ից, սակայն  կուսակցություն մտել եմ միայն ԱԺ-ում լինելու ժամանակ: Կուսակցություն չեմ մտել ինչ-որ պաշտոն ստանալու համար: Կարծում եմ, համոզվել եք, որ ինձ համար պաշտոնը նրա համար էր պարզապես, որ  ծրագրերը ճիշտ ձևով առաջ տանեի»,-նշեց նա:

Հարցին, թե հիմա ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, նա ասաց, որ ընդդիմություն են դառնում, երբ լինում են փոքրամասնություն, ընտրությունների ավարտից հետո պարզ կդառնա:  Բաբլոյանը նկատեց, որ հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ: Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ՀՀԿ-ն գա խորհրդարան, վերափոխվի, Բաբլոյանը պատասխանեց՝ ինչու ոչ: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր