• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

29.10.2018   22:01

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր