Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է տարածաշրջանում ԱՄՆ-ին բարեկամ կարևոր երկիր

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է որպես տարածաշրջանում կարևոր բարեկամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոլթոնը Հայաստան այցի մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Երեկ ես հիանալի այցելություն ունեցա Հայաստան՝ կարևոր բարեկամ երկիր տարածաշրջանում: Ես բավականություն ստացա արդյունավետ խոսակցությունից ՀՀվարչապետի պաշտոնակատարի և իր ազգային անվտանգության թիմի հետ»,- գրել է Բոլթոնը:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում:
Բոլթոնը Հայաստանում հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղարի, պաշտպանության և ԱԳ նախարարի պաշտոնակատարների հետ: Բոլթոնը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: Հանդիպումների ընթացքում կարևորվել են տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը: Բոլթոնն անդրադարձել է նաև Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ նշելով, որ պատրաստ են իրենց աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

