• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հակամարտության կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոն

25.10.2018   23:04

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարևորության հարցերից մեկը: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Խնդրի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն, կամ  նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բոլթոնը՝ մեջբերելով մեկ այլ երկարատև հակամարտության հետ կապված իր նախկին վերադասներից՝ պետքարտուղար Ջիմ Բեյքերի խոսքերը. «Երևի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր