• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստում

24.10.2018   22:31

Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի  արտահերթ նիստի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկից առաջ այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում տեղի է ունեցել փոփոխություն: Կառավարությունը դիմել է արտահերթ նիստը նախաձեռնողներին՝ օրակարգում ներառելու նաև «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը, ինչն ընդունվել է նախաձեռնողների կողմից: Ես համապատասխան որոշմամբ հաստատել եմ դա, և հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում կլինի երկու հարց»,- ասաց Բաբլոյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում պետք է ներառվեր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը խորհրդարանի կողմից չէր ընդունվել հոկտեմբերի 22-ին կայացած նիստի ընթացքում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր