• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը

24.10.2018   20:59

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կոչ արեց հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չկասկածի, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է:

«Ես բոլորիս կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը,  ես համոզված եմ՝ առաջիկայում կիմանաք»,- նշեց նա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր