• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀԿ-ն չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

24.10.2018   22:59

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք պայմանավորվածություն չենք խախտում, պայմանավորվել էինք, որ անակնկալներ չեն լինի» ,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ինՀրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էրԵթեվարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չիընտրումԱզգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանականընտրություններ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր