• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վահե Գրիգորյանը ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ ՍԴ դատավոր ընտրվելու համար

23.10.2018   23:39

ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ի արտահերթ նիստում փակ քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցեց 53-ը:

«Հաշվիչ հանձնախմբի տվյալներով՝ կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, 23-ը՝ դեմ: Այսպիսով, Վահե Գրիգորյանը չի ընտրվում ՍԴ դատավոր»-ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողով նախագահ Գագիկ Մելիքյանը:

Ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴի դատավորի թափուր տեղի համարառաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր