• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԸՕ փոփոխությունների քննարկման ԱԺ արտահերթ նիստը կկայանա. անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են

23.10.2018   23:41

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման նպատակով հոկտեմբերի 29-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրելու ստորագրահավաքին միացել է 35 պատգամավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ստորագրահավաքի նախաձեռնող, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:    

 «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը ԱԺ բերելու և հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու համար հավաքվել է 35  պատգամավորի ստորագրություն: Ցանկացողներն ավելի շատ էին, բայց քանի որ 27 ստորագրությունը բավարար էր, մենք  35 ստորագրությամբ իմ, Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի, Գևորգ Պետրոսյանի և Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությունն արդեն հանձնեցինք: Դա նշանակում է, որ երկուշաբթի կունենանք արտահերթ նիստ»,-ասաց Զոհրաբյանն ու հույս հայտնեց, որ ՀՀԿ գործընկերները չեն խոչընդոտի:

Նա նշեց, որ օրենսդրական փաթեթում որոշակի տեխնիկական փոփոխություններ կլինեն, բայց առանցքային դրույթները պահպանվելու են:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր