• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

23.10.2018   23:36

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: 

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշման են եկել  իրավական գործընթացն ապահովելու համար:

ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Այլ խմբակցություններից դեռ թեկնածու չեն առաջադրել: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ չընտրվելու կանխավարկածով: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ այդպիսով սկիզբ դնելով Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր