• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծին. հայտարարություն

22.10.2018   21:09

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին կողմ չէ. նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի ընթացքում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ-ն հայտարարությունում մատնանշում է մի շարք հիմնավորումներ, որոնցից ելնելով կողմ չէ ներկայացված նախագծին: 

Կուսակցության հայտարարությունում ասվում է, որ Խորհրդարանում ձեւավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը օգոստոսին ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն: 

«Սակայն նույնիսկ բոլոր ուժերի համաձայնությամբ  ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին Կառավարության կողմից»,- ասված է ՀՀԿ հայտարարությունում։ 

Կողմ չլինելու հիմնավորումների թվում ՀՀԿ-ն մատնանշում է այն, որ խմբակցությունները նախագծի վերջնական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր. միաժամանակ, նախնական տարբերակը e-draft կայքում տեղադրված է եղել երկու շաբաթ առաջ, սակայն կուսակցությունը պնդում է, որ վերջնականը էապես տարբերվում է նախնական տարբերակից: Միաժամանակ նշվում է, որ նախագիծը շտապողականությամբ է ներկայացվել նաև Վենետիկի հանձնաժողով, հետևաբար, ըստ ՀՀԿ-ի, «Վենետիկի հանձնաժողովը  պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել»։ 

«Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ»,- հավելում է կուսակցությունը: 

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր